Մենք քաղաքային կյանքի բազմաթիվ ոլորտներում ունենք բավական լավ նորություններ. Հայկ Մարության

Երեւանի օրվա կապակցությամբ քաղաքապետ Հայկ Մարությանը ուղերձ է հղել, որում ասված է.

«Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ,

Այսօր, ավանդույթի համաձայն, նշում ենք Էրեբունի-Երեւանի օրը։ Արդեն տեղյակ եք, որ այս տարի, հայտնի հանգամանքների բերումով, տոնական միջոցառումներ չեն լինի, իսկ դրա համար նախատեսված բյուջեն կփոխանցվի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու այլ մշակութային հաստատությունների վերազինման, ինչպես նաեւ Արցախում ընթացող բնակարանաշինության ծրագրերին։

Այդուհանդերձ, մենք քաղաքային կյանքի բազմաթիվ ոլորտներում ունենք բավական լավ նորություններ, ավարտուն ձեռքբերումներ ու նորընթաց ծրագրեր։ Դրանք վերաբերում են հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներին՝ քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը, մշակութին ու հատկապես, տրանսպորտային բարեփոխումներին։ Այդ ծրագրերը Ձեր դատին կներկայացնենք առաջիկա շաբաթներին՝ երեւանյան օրերի ընթացքում։

Մեր հազարամյա մայրաքաղաքը՝ մշտադալար Երեւանը, միշտ եւ բոլոր պարագաներում կշարունակի լինել մեր քաղցր հայրենիքի զարգացման ու բարգավաճման առաջամարտիկը։ Վստահ եմ, որ այս գիտակցությամբ հաջորդ տարիներին մենք կտոնենք մեր քաղաքի օրը։

Տոնդ շնորհավոր, Երեւա՛ն»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 30 մարդ

Հաջորդը

Դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ. ՊՆ

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ…
Դիտել

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա…
Դիտել

Ադրբեջանը պատրաստել և Հայաստանին է ներկայացրել խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագիծ. Բայրամով

Ադրբեջանը պատրաստել և Հայաստանին է ներկայացրել խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագիծ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share