ՄԻՊ-ը գլխավոր դատախազի առաջարկի քննարկումն անգամ տեղին չի համարում

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը ՀՀ Գլխավոր դատախազի կողմից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ուղղված՝ պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծելու առաջարկի կապակցությամբ

Արձագանքելով տարբեր հարցումներին, տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մտահոգիչ է համարում 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո արձանագրված առերևույթ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների առկայությունը, դրանց քանակը և իհարկե, ենթադրյալ հանցավոր արարքների դրսևորման եղանակները։ Միևնույն ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ նման դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ է տանել առավել արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցավոր արարքների նախականխման և կանխման համապատասխան միջոցառումներ։ Այլ կերպ ասած, իրավապահ մարմինների, այդ թվում՝ օպերատիվ հետախուզական և հակահետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատանքի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու լուծումները չպետք է փնտրել Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների և սահմանադրական արժեքների նվազեցման մեջ։

Բացի այդ, անհերքելի ճշմարտություն է նաև այն, որ քրեական քաղաքականության ընդհանուր կանխարգելիչ ֆունկցիայի արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն և ոչ այնքան հանցավոր արարքի համար նախատեսված պատժի խստությամբ, որքան հանցավոր արարքի համար պատժի անխուսափելիության ապահովմամբ։ Հետևաբար Պաշտպանի գնահատմամբ, պետության քրեական քաղաքականությունը հատկապես պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններով, այդ թվում՝ պետական դավաճանության պարագայում, պետք է գնա հնարավոր հանցավոր արարքների նախականխմանը, կանխմանը կամ խափանմանն ուղղված գործողությունների արդյունավետության բարձրացման և կատարված հանցագործությունների դեպքում պատժի անխուսափելիությունն ապահովելու ճանապարհով։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև որպես Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, նման առաջարկի քննարկումն անգամ տեղին չի համարում, քանի որ այն մեծապես ստվերում է կյանքի իրավունքի և ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական ու ժողովրդավարական արժեքները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լուկաշենկոն խոստացել է չկորցնել Բելառուսի անկախությունը

Հաջորդը

Հակոբ Արշակյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Starmus VI»-ի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստը

Առնչվող նյութեր
Դիտել

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի  մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ…
Դիտել

Սուրեն Պապիկյանը նշանակվել է պաշտպանության նախարար. տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Ազգային…
Դիտել

ԱԽ քարտուղարն ու ԵՄ ներկայացուցիչն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին

Մարտի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո…
Դիտել

Ռուբեն Վարդանյանը՝ առաքող և արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ պարենային անվտանգության հարցեր է քննարկել

Արցախի  Հանրապետության  պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպել է առաքող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ՝ տեղեկանալու Ադբրեջանի կողմից Արցախի շրջափակման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share