Մի քանի համայնքներում շինթույլտվություն ստանալու համար այսուհետ պետք է դիմել էլեկտրոնային եղանակով

2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության Եղվարդ, Էջմիածին, Մասիս և Վանաձոր համայնքներում շինթույլտվություն ստանալու համար այլևս պետք է դիմել բացառապես էլեկտրոնային եղանակով։ Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Այս որոշումը ՀՀ մյուս համայնքներում պարտադիր կդառնա 2024 թվականի դեկտեմբերի 30-ից։

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի, մարզպետերի և նշված 4 համայնքների ղեկավարների ու շահագրգիռ կողմերի մասնակցությամբ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով տեղի է ունեցել հանդիպում-քննարկում։

Նախարարն ընդգծել է, որ Քաղաքաշինության ոլորտը բավական բարդ ոլորտ է, շատ խնդիրներ կան և շինթույլտվությունների ստացումը էլեկտրոնային եղանակով իրականացնելը գործընթացը կդարձնի ավելի թափանցիկ։ Նախարարը կարևորել է նոր գործընթացը կյանքի կոչելու ճանապարհին համատեղ աշխատանքը։

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ այս էլեկտրոնային հարթակով իրենք գնում են քաղաքաշինության ոլորտում գործընթացները պարզեցնելու ճանապարհով։ Այսուհետ քաղաքացին, կառուցապատողը դիմելով շինթույլտվության համար կարող է տեսնել ու հետևել իրենց դիմումի ամբողջ ընթացքին՝ դիմելու օրվանից մինչև վերջնական որոշում։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյան իր հերթին նկատել է, որ շինթույլտվությունների գործընթացը էլեկտրոնային դարձնելու նպատակն է կրճատել վարչարարությունը, կրճատել ծախսվող ժամանակը, ապահովել ավելի բարձր փոխգործելիության մակարդակ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, մատակարար և կառուցապատող կազմակերպությունների միջև:

Էլեկտրոնային եղանակով կառուցապատման թույլտվությունները կտրվեն e-permits համակարգի միջոցով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է. ՊՆ

Հաջորդը

Քննություն է տարվում՝ պարզելու մոր և դստեր մահվան հանգամաքները

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է Փարիզ

«Եվրոսատորի 2022» սպառազինության միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Փարիզում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։…
Դիտել

Ձկների անկում է գրանցվել

Արարատի մարզի Հայանիստ համայնքում գործող ԱՁ Սամվել Լաբլաջյանին պատկանող ձկնաբուծարանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված մշտադիտարկման…
Դիտել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Երևանի առանձին հատվածներում այսօր երեկոյան…
Դիտել

Մեծ անորոշություն կա․ Հովսեփ Խուրշուդյան (տեսանյութ)

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը «Ազդագիր» կայքին տված հարցազրույցի ժամանակ նշեց, որ Սոչիի եռակողմ հանդիպումը չլուծեց գլխավոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share