Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին: Բացի Հենրիխ Մխիթարյանից, եզրափակիչ հանդիպմանը չի մասնակցի նաև Միլան Շկրինյարը:

Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին, որում  «Ինտեր»-ը կմրցի «Ֆիորենտինա»-ի հետ:

Մխիթարյանը չի մասնակցի այդ խաղին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտեր»-«Միլան» խաղի 44-րդ րոպեին ստացած վնասվածքի պատճառով:

«Ինտեր»-ը դուրս է եկել նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ հունիսի 10-ին կմրցի Անգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կովկասում ուկրաինական սցենար է ծավալվում. Freedom House

Հաջորդը

ՊՎԾ 27 միջնորդությունից նախաձեռնվել է 21 քրեական վարույթ

Առնչվող նյութեր
Դիտել

Գասպար Տերտերյանը հունահռոմեական ոճի Մ17 տարեկանների աշխարհի չեմպիոն է դարձել

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը՝ Մ17 տարեկանների աշխարհի չեմպիոն է դարձել: «Հռոմում ընթացող առաջնության…
Դիտել

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Կահիրեում ընթացող գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում 5-րդ հորիզոնականն է զբաղեցրել և Փարիզի 2024 թվականի Օլիմպիական…
Դիտել

Ռանոսը կարող է իր նորամուտը նշել Կիպրոսի դեմ խաղում

Լուկաս Սելարայանը, Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը և Էդգար Բաբայանը, համաձայն նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ և չեն մասնակցի Հայաստան…
Դիտել

Վարազդատ Հարոյանը՝ Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2021 թվականի քվեարկության արդյունքները: Հավաքելով 92 միավոր` Հայաստանի 2021 թ. լավագույն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share