Բարդ հանդիպում է սպասվում․Խոակին Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այսօր անդրադարձել է Հայաստանի հավաքականի վաղվա հանդիպմանը։ Նա նշել է, որ ռումինիացիները խաղադաշտում հստակ պատկերացնում են իրենց առջեւ դրված խնդիրները և Հայաստանի ընտրանուն դժվար հանդիպում է սպասվում։

«Իսլանդիան և Ռումինիան շատ տարբեր հավաքականներ են: Իսլանդիան ֆիզիկապես ուժեղ է, իսկ Ռումինիան նման է մեզ: Նրանք խաղում են ուղղահայաց ու բարձր արագությունների վրա և ունեն երիտասարդ ֆուտբոլիստներ: Ռումինիայի ընտրանին շատ լավն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հեռավար մամլո ասուլիսի ընթացքում ասաց մասնագետը:

Կապառոսի խոսքով հավաքականը յուրաքանչյուր խաղի պատրաստվում է հաշվի առնելով մրցակիցներին։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Ռումինիա հանդիպումը։ Այն կմեկնարկի 20:00-ին: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ

Հաջորդը

Հայտարարել ենք Երևանի պատմական «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթը․ Տիգրան Ավինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ…
Դիտել

ՄԱԿ-ի միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին

Սույն թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի իր որոշումը Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի…
Դիտել

Տոկաևը կոչ է արել հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը ուժային մեթոդներով կարգավորելուց

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առցանց գագաթնաժողովում կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները՝ հայ-ադրբեջանական…
Դիտել

Գիտաժողով նվիրված Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին

Երևանում տեղի է ունեցել է «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը, սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված Սպիտակի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share