Ներկայացվել է «Հայկական Քաշաթաղ»-ը խորագրով լուսանկարների ցուցահանդեսը

Ա. Շավարշյանի անվան թիվ 40 դպրոցում ներկայացվեց «Հայկական Քաշաթաղ»-ը խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը։

Լուսանկարներն ընդգրկում են Քաշաթաղ շրջվարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, լրագրող, լուսանկարիչ, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարները, որոնցում պատկերված են Քաշաթաղի հուշարձանային ժառանգությունը, ինքնատիպ խաչքարերը, ու հայրենի հարուստ բնաշխարհը։ Իր լուսանկարչական գործունեությունը Զոհրաբ Ըռքոյանը սկսել է դեռ երիտասարդ տարիներին, երբ 1994թ-ին մասնակցեց ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին։

«Պատմական Հայաստանի, Սյունիքի, Արցախ աշխարհի պատմական հուշարձաններն են, որոնք, երբ 1993թ-ին ազատագրվեցին, կազմավորվեց Արցախի յոթերորդ՝Քաշաթաղի շրջանը, և կազմավորման ընթացքում հայտնաբերեցինք այս հնագույն հուշարձաններն ու խաչքարերը,-ասաց լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանը։

Նա պատմեց, որ վերջին անգամ Քաշաթաղի բնությունը լուսանկարել է 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, պատերազմը սկսվելուց առաջ։

«Ծիծեռնավանքում պատարագ տեղի ունեցավ, հենց այդ ժամանակ էլ եղավ վերջին լուսանկարս Արցախ աշխարհում,-նշեց Պարոն Ըռքոյանը։ Նա հույս հայտնեց, որ մի օր ազատագրված Հայրենիքում նորից լուսանկարներ կունենա հայրենի գյուղից՝ Քաշաթաղից։

«Սա մեր Հայրենիքն է, մեր հողը, պիտի ամեն կերպ փորձենք շենացնել և դրա մասնակիցը պիտի լինեն բոլոր հայերը, որովհետև հավաքական միասնությունը միշտ կհաղթի,-նշեց Զոհրաբ Ըռքոյանը։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2023 թվականի փետրվարի 25-ը, այն կազմակերպել են Հ. Թումանյանի անվան թանգարանն ու Ա. Շավարշյանի անվան թիվ 40 դպրոցը։

Հեղինակ՝ Սեդրակյան Անժելա

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

Հաջորդը

Երևանի քաղաքապետարանը հորդորում է մարզահամերգային համալիր ժամանելիս խուսափել անձնական մեքենաներից

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի 120 հազար ժողովուրդը մտնում է Հայաստանի պետական շահերի սպասարկման կոմպլեքսի մեջ․ Գուրգեն Արսենյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն անդրադարձել է ԼՂ խնդրի վերաբերյալ իր հայտարարություններին Արցախից հնչած արձագանքներին, երբ…
Դիտել

Իլոն Մասկը և Հռոմի պապը հանդիպման ընթացքում քննարկել են մարդկության ապագան

Ամերիկացի գործարար, Tesla էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի…
Դիտել

ՔՊ-ն առաջիկայում կներկայացնի իր դիրքորոշումը

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստան Բադասյանը տեղեկացնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, ՍԴ աշխատակարգային որոշմամբ,…
Դիտել

Անասելի չափ իջեցվել է նաև Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը». Գուրգեն Ներսիսյան

Արցախից ահազանգում են՝ անասելի չափ իջեցվել է նաև Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը»: Այս մասին նշել է Արցախի պետնախարար Գուրգեն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share