Արցախի 120 հազար ժողովուրդը մտնում է Հայաստանի պետական շահերի սպասարկման կոմպլեքսի մեջ․ Գուրգեն Արսենյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն անդրադարձել է ԼՂ խնդրի վերաբերյալ իր հայտարարություններին Արցախից հնչած արձագանքներին, երբ անպատասխանատու էին որակել նրա խոսքերը։

«Առայժմ ուզում եմ հասկանալ, թե Արցախի ԱԺ խմբակցությունները իմ որ հայտարարությանն են արձագանքել, իրենք չեն նշել, երբ կճշտեն, այդ ժամանակ էլ ես կարձագանքեմ»,- ասել է նա՝ հավելելով,- «Ես Հայաստանի ԱԺ պատգամավոր եմ, ընտրվել եմ մի քաղաքական թիմի կազմում, որի առաջնային խնդիրը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է, իրականացնում եմ իմ աշխատանքը, սպասարկում եմ ՀՀ պետական շահերը, պաշտպանում եմ Հայաստանի ժողովրդի շահերը»,- ասել է Գուրգեն Արսենյանը։

Հարցին՝ պատրա՞ստ է կրկնել իր հայտարարությունը, ըստ որի պետք չէ երեք միլիոն հայերի վտանգի ենթարկել Արցախի 120 հազար բնակիչների համար, Արսենյանը պատասխանել է. 

«Հայաստանը 3 մլն բնակիչ ունի, շարունակում եմ պնդել, որ ինձ համար առաջնայինը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է: Արցախի 120 հազար ժողովուրդը, որ շրջափակման մեջ է, մտնում է Հայաստանի պետական շահերի սպասարկման կոմպլեքսի մեջ: Մենք ունենք հնարավորություն ճշտելու, թե որ արտահայտությունը ինչին է ուղղված։ Այն լրատվական, քարոզչական աղմուկը, որ կա Հայաստանում և Արցախում, և որն ուղղված է ՀՀ իշխանությունների դեմ, ինչ-որ պահի կքչանա թեժությունը: ՀՀ իշխանությունների վրա տեղի է ունենում ինչ-որ տարօրինակ տեղեկատվական հարձակում: Երբ ԱԺ դահլիճում ես լսում եմ քննարկում, որը նվիրված է Լաչինի միջանցքի բացմանը կամ փակմանը և լսում եմ արտահայտություն, որ պետք է մահապարտների ինչ-որ բան ձևավորել, որ քշեն այս իշխանություններին, բնականաբար, ես  պետք է իմ կարծիքն արտահայտեմ և ասեմ, որ ՀՀ օրինական իշխանությունների փոփոխությունը կարող է տեղի ունենալ ոչ թե մահապարտների գործիքակազմի կիրառմամբ, այլ ժողովրդի ցանկությամբ՝ ընտրությունների միջոցով»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրենք գերագնահատում են իրենց դերը հայաստանյան քաղաքական դաշտում․Ալեն Սիմոնյան

Հաջորդը

Ալեն Սիմոնյանի անդրադարձը Լավրովի հայտարարությանը

Առնչվող նյութեր
Դիտել

44-օրյա պատերազմի մասնակից ադրբեջանցին ինքնասպան է եղել

Ադրբեջանի քաղաքացի 33-ամյա Ռուսլան Արդատևն ինքնասպան է եղել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նա…
Դիտել

Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական նոր ագրեսիայի համար պատրվակ է ստեղծում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում նոր գրառում է արել։ «Ադրբեջանը շարունակաբար Հայաստանին է վերագրում հրադադարի իր իսկ…
Դիտել

«Այաքսը» պաշտոնական առաջարկ է արել Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ. De Telegraaf

Հոլանդական «Այաքսը» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկ է արել «Կրասնոդարին»: Այս մասին հայտնում է De Telegraaf-ը։ Աղբյուրի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share