Արցախի ՊՆ-ն հերքում է

Արցախի Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 15-ին ժամը 08։45-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Ադրբեջանի Պն- ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձսնց ուղղությամբ, կրկին խեղաթյուրում է իրականությունը, հերթական անգամ հայտարարելով Մարտունու շրջանում իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին։

Ինչպես արդեն հաղորդել ենք նախորդիվ` հունիսի 14-ին Ժամը 09:15-11:14-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցիները փորձել են ՀՀ տարածքում դրոշ տեղադրել՝ փորձը կանխվել է․ ԱԱԾ

Հաջորդը

Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով

Առնչվող նյութեր
Դիտել

Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Բուլղարիայի…
Դիտել

Շահումյանի շրջանը Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մասն է. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԱՀ Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այս օրերին լրանում է Արցախի Հանրապետության…
Դիտել

«Ինձ համար անհասկանալի է ՌԴ պահվածքը». Վիգեն Խաչատրյան

«Ի տարբերություն Արևմուտքի՝ Մոսկվայի պարագայում ունենք միջնորդ, որն ստանձնել է որոշակի պարտավորություններ, և, հետևաբար, իմ սպասելիքները նրանից ավելի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share