Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ այսօր առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: 

Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ:

Բացի դրանից, չեղարկվել է այսօր նախատեսված Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով տասնյակ անձանց ուղևորափոխադրումը հումանիտար հրատապ կարիքներից ելնելով, որը պետք է տեղի ունենար ռուս խաղաղապահների կողմից:

Կասեցվել է նաև հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը:

Արցախի Հանրապետության իշխանությունները հերթական անգամ արձանագրում են, որ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում տեղադրված ապօրինի ադրբեջանական անցակետն ինքնին մեծագույն վտանգ ու խոչընդոտ է Արցախի և Հայաստանի միջև ազատ տեղաշարժի ապահովման հարցում: Այսօրվա միջադեպը վերստին հաստատում է այդ վտանգների ու խոչընդոտների առկայությունը՝ լրացուցիչ կերպով սպառնալիքի տակ դնելով Արցախի ժողովրդի սուր հումանիտար կարիքների համար նույնիսկ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից մարդկանց ու բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը:

Արցախի իշխանությունները վերահաստատում են իրենց դիրքորոշումը, որ անհապաղ ու անվերապահ կերպով պետք է ապահովվի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված Լաչինի միջանցքի ռեժիմը առանց ադրբեջանական որևէ միջամտության, ինչպես նաև պետք է կատարվի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումն այդ հարցի վերաբերյալ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ՊՆ-ն հերքում է

Հաջորդը

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (թարմացված)

Առնչվող նյութեր
Դիտել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է հիվանդանոց

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է «Եղեգնաձորի բժշկական կենտրոն»: Այս մասին տեղեկացնում են ՀՀ…
Դիտել

Ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն-ը տեղեկացնում է, որ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում…
Դիտել

Ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները կցուցաբերեն հետևողականություն և սկզբունքային դիրքորոշում. Արցախի ԱԳՆ

ԱՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում հումանիտար աղետի վերաբերյալ տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի կապակցությամբ։ «Ողջունում ենք…
Դիտել

«Սուրմալու» կենտրոնում քանդվել է կանգուն մնացած մասնաշենքը

«Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից իրականացված աշխատանքների արդյունքում քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը: Այդ մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share