Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Դիվանագետի օրվա առթիվ

Հարգելի՛ դիվանագետներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Դիվանագետի օրվա առիթով:

1992թ․ այս օրը Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դարձավ ՄԱԿ-ի անդամ՝ ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս։ Անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվեց Միացյալ ազգերի կազմակերպության նյույորքյան կենտրոնակայանի դիմաց։

Այսօր, երբ կանգնած ենք արտաքին անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ, դիվանագիտական ծառայությունը պիտի բազմապատկի իր ջանքերը` առաջ մղելու մեր պետական շահերը, պաշտպանելու մեր պետության ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, նպաստելու Հայաստանի միջազգային վարկի բարձրացմանը, տնտեսական կապերի ամրապնդմանը։

Մենք պետք է կարողանանք գնահատել նախկինում ունեցած բացթողումները և առաջ շարժվել մեր նպատակներին հասնելու համար: Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում:

Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ Դիվանագետի օրվա առթիվ և մաղթում արդյունավետ ծառայություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«ԱՄՆ-ն երբեք թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել». Նեդ Փրայս

Հաջորդը

Ինչպես է «Նոր Զովքը» խուսափել հարկեր վճարելուց․ՊԵկ

Առնչվող նյութեր
Դիտել

Ղրիմի հարցը կարող է դառնալ երկարաժամկետ տարածքային հակամարտություն, ինչպիսին Ղարաբաղն է կամ Գազայի հատվածը. The Washington Post

Ուկրաինայի և Ռուսաստանի հավակնությունները Ղրիմի նկատմամբ ոչ մի շանս չեն թողնում երկրների միջև խաղաղության համար։ Սա սպառնում է…
Դիտել

Դավաճաններն ու գործակալներն իրենց մերձավոր շրջապատում են, հենց իրենց մեջ են. Գեղամ Բաղդասարյան

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի գրառումը. «Տարիներ ու տասնամյակներ շարունակ Արցախի ԱԱԾ-ն երկրի բարձրագույն ղեկավարության անմիջական ցուցումով…
Դիտել

Արևմուտքի, ԵՄ հետ մեր հարաբերությունների խորացումն ուղղված չէ ՌԴ դեմ․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը։ «Ես ձեզ վստահեցնում եմ ու պաշտոնապես հայտարարում՝…
Դիտել

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանում է, սպասվում են կարևոր հանդիպումներ

Կարճատև այցով Հայաստանում է  Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Կլաարը «Թվիթեր»-ի իր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share