Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Դիվանագետի օրվա առթիվ

Հարգելի՛ դիվանագետներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Դիվանագետի օրվա առիթով:

1992թ․ այս օրը Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դարձավ ՄԱԿ-ի անդամ՝ ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս։ Անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվեց Միացյալ ազգերի կազմակերպության նյույորքյան կենտրոնակայանի դիմաց։

Այսօր, երբ կանգնած ենք արտաքին անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ, դիվանագիտական ծառայությունը պիտի բազմապատկի իր ջանքերը` առաջ մղելու մեր պետական շահերը, պաշտպանելու մեր պետության ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, նպաստելու Հայաստանի միջազգային վարկի բարձրացմանը, տնտեսական կապերի ամրապնդմանը։

Մենք պետք է կարողանանք գնահատել նախկինում ունեցած բացթողումները և առաջ շարժվել մեր նպատակներին հասնելու համար: Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում:

Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ Դիվանագետի օրվա առթիվ և մաղթում արդյունավետ ծառայություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«ԱՄՆ-ն երբեք թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել». Նեդ Փրայս

Հաջորդը

Ինչպես է «Նոր Զովքը» խուսափել հարկեր վճարելուց․ՊԵկ

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը կասկածի տակ է դրել Եվրոպայի խորհրդի անդամ լինելու իր պիտանիությունը․Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին: Համաժողովին մասնակցում…
Դիտել

Այլ երկրից տարածքային պահանջ ոչ միայն չունենք այլ չենք ունենալու  երբևէ․ Նիկոլ Փաշինյան

Մեր պատասխանատվությունը պատմական այս ժամանակաշրջանում ունի և կարող է ունենալ  միայն մեկ արտահայտություն՝ դա խաղաղությունն է, ինչը նշանակում…
Դիտել

Տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի հայտարարության եռակի խախտում

Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված. հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։ Նրա խոսքով՝…
Դիտել

ՀՀ նախագահն ընդունել է ԱԺ ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share