Այլ երկրից տարածքային պահանջ ոչ միայն չունենք այլ չենք ունենալու  երբևէ․ Նիկոլ Փաշինյան

Մեր պատասխանատվությունը պատմական այս ժամանակաշրջանում ունի և կարող է ունենալ  միայն մեկ արտահայտություն՝ դա խաղաղությունն է, ինչը նշանակում է կարգավորված հարաբերություններ մեր բոլոր՝ 4 հարևանների հետ։ ԱԺ-ում «ՀՀ Կառավարության (2021-26 թվականների) ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը» ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ քանի որ Վրաստանի և Իրանի հետ մենք հարաբերությունների ոչ թե կարգավորման, այլ առավել խորացման խնդիր ունենք, խաղաղությունը նշանակում է կարգավորված հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ 

«Հարցերի հարցը հետևյալն է, թե որքանո՞վ է դա իրատեսական և իրագործելի, ընդ որում՝ հարցն ունի երկու երես։ Առաջինը, քանի որ խաղաղությունը միայնակ չեն կառուցում, որքանո՞վ Ադրբեջանի գործողությունները կլինեն խաղաղոթյանը միտված և երկրորդը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, եթե քաղաքական, դիվանագիտական մակարդակում ձեռք բերվեն կոմպրոմիսներ, դրանք որքանո՞վ ընդունելի կլինեն  ՀՀ քաղաքացիների համար և քաղաքացիները որքանո՞վ թույլ  կտան այդ  կոմպրոմիսների, երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործում։ Բայց սա նույնպես մեր պատասխանատվությունն է և պիտի մեր մտքերի ու գործողությունների ընթացքը հասկանալի դարձնենք ՀՀ քաղաքացիներին և, երբ նրանք դա հասկանան, նաև կընդունեն։ Հայտնի շատ ուժերի նպատակն է, որ մենք կորցնենք քաղաքացիների հետ մեր զրույցի, խոսակցության թելը, փակվենք մեր կաբինետներում, կառավարական շենքերում և կորցնենք էմոցիոնալ, վիզուալ և  քաղաքական կապը ՀՀ քաղաքացիների հետ կամ աղմուկի մեջ խոսակցությունը կորչի։ Երբ տուն առ տուն, թաղամաս առ թաղամաս, քաղաք առ քաղաք մարդկանց բացատրենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում մեր երկրի շուրջ, նրանք մեզ կհասկանան։ Նրանք մեզ հասկանում են, հակառակ դեպքում՝ մենք այստեղ չէինք լինի»,- ասաց վարչապետը։

Փաշինյնաի խոսքով՝ խաղաղությունը հնարավոր է, եթե մենք մեր բոլոր միջազգային հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլ ապագայի համար հստակ արձանագրենք, որ ՀՀ ենք ճանաչում  29,800 քառ կմ տարածքը, ավելի կոնկրետ՝ հայկական ԽՍՀ տարածքը, որում մենք 1991-ին խաղաղություն ենք ստացել և այլ երկրից տարածքային պահանջ ոչ միայն չունենք այլ չենք ունենալու  երբևէ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՔԿ-ն՝ հաստատելով Սիմոնյանի «անմեղությունը», առաջնորդվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերով

Հաջորդը

Հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանն իրոք կբացվի․ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Մայրաքաղաքի վաճառքի կետերում և մայթեզրերին հայտնաբերված սիգի վաճառքը կասեցվել է

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության, ՀՀ ոստիկանության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները համատեղ ծառայություն…
Դիտել

Մարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով Արցախ մուտք գործելուն. Կոստանյան

Հայաստանից մարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում…
Դիտել

Աղդամը Լաչինի միջանցքի այլընտրանքը չէ. Բորելն Ադրբեջանին կոչ է անում ապահովել ԼՂ ազատ տեղաշարժն ու բացել ճանապարհը

Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Առաջին անհրաժեշտության մթերքներն…
Դիտել

Սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները 20 հազարանոց տոմսերի վերաբերյալ ճշգրիտ չեն. ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել

ՀՖՖ-ն ի պատասխան նոյեմբերի 18-ին Երևանում կայանալիք Հայաստան – Ուելս հանդիպման տոմսերի գների վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ստացված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share