ՔԿ-ն՝ հաստատելով Սիմոնյանի «անմեղությունը», առաջնորդվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերով

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը

Երեկ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն հրաժարվել է վարույթ նախաձեռնել՝ ապրիլի 3-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի քաղաքացու դեմքին թքելու միջադեպի հետ կապված:

Այսպիսով՝ անցած 15 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն քաղաքական գնահատական չտվեց իր բարձրաստիճան պաշտոնյայի զազրելի արարքին ու չնախաձեռնեց նրա պաշտոնանկությունը, այլ իր լռությամբ ու անուղղակի աջակցությամբ՝ ստանձնեց ԱԺ նախագահի քստմնելի արարքի քաղաքական պատասխանատվությունը:

ՔԿ-ն՝ հաստատելով Սիմոնյանի «անմեղությունը», անշուշտ՝ առաջնորդվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերով՝ բացահայտելով ամբողջ իշխանության ամբարտավան և նվաստացուցիչ վերաբերմունքը Հայաստանի ժողովրդի, նրա քաղաքացիների հանդեպ:

Ալեն Սիմոնյանը նվաստացուցիչ հարված է հասցրել Հայաստանի և ողջ հայ ժողովրդի վարկին, ինչը ներվելու պարագայում մեր երկիրն ու ժողովուրդն արժանանալու են միջազգային հանրության, մեր գործընկերների արհամարհանքին: Այս հանգամանքն էապես ազդելու է պետական համակարգի հեղինակության վրա, ինչն էլ ավելի է ուժգնացնելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները:

Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը պաշտպանում է՝ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախաձեռնությունը:

Սրանով հանդերձ, քիչ հավանական ենք համարում, որ անգամ այս հարցում  քաղաքական և հանրային կոնսոլիդացիան կարող է ազդել իշխանության վարքագծի, որոշումների վրա:

Անհրաժեշտ ենք համարում՝ օր առաջ քաղաքական և հանրային կոնսոլիդացիայի կայացումը, որի նպատակը պետք է դառնա քաղաքական և բարոյական առումով մաշված իշխանության անհապաղ հեռացումը:

Այս հարցում պատրաստ ենք սերտ համագործակցության բոլոր քաղաքական ուժերի, առաջին հերթին՝ մեր բնական դաշնակից ՀԱԿ-ի հետ:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության
Քաղաքական խորհուրդ

18 ապրիլ, 2023 թ.

ք. Երևան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ապագան կառուցելու անհրաժեշտ լավատեսություն, այո, կա. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Այլ երկրից տարածքային պահանջ ոչ միայն չունենք այլ չենք ունենալու  երբևէ․ Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն անարդյունք են եղել

Այսօր Հադրութի շրջանում զոհված զինծառայողների աճյունների հայտնաբերման և տարհանման համար իրականացված  որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Այս մասին…
Դիտել

Ուսումնական հաստատությունները պետք է ներգրավված չլինեն քաղաքական գործընթացներում. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ուսումնական հաստատությունները պետք է ներգրավված…
Դիտել

Հուսով ենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կստորագրեն խաղաղության համաձայնագիր. Վրաստանի ԱԳ նախարար

Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին՝ այսօր Բաքվում կայացած Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ ճեպազրույցի…
Դիտել

Լիճքի հանքի շահագործման վերաբերյալ հանրային լսումները տապալվեցին

Այսօր մեղրեցիները փակել են համայնքապետարանի շենքի մուտքը․ նրանք դեմ են Լիճքի հանքի շահագործմանը։ Մեղրեցիների հետ հանդիպման ժամանակ  համայնքապետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share