Ուսումնական հաստատությունները պետք է ներգրավված չլինեն քաղաքական գործընթացներում. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ուսումնական հաստատությունները պետք է ներգրավված չլինեն քաղաքական գործընթացներում, և անընդունելի են որևէ քաղաքական ուժի ընտրելու կամ նրանց հավաքներին մասնակցելու ուղղորդումները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բոլոր քաղաքական ուժերին, ուսումնական հաստատությունների տնօրեններին և աշխատակիցներին կոչ է անում պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական քարոզչություն իրականացնելուց:

Մասնավորապես՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է. «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»:

Ընտրական օրենսգրքում ևս ամրագրված է, որ արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները օգտագործելը ուսումնական հաստատությունների աշխատողներին՝ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:

Նմանօրինակ ահազանգերի և փաստերի առկայության դեպքում հորդորում ենք դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն կամ իրավապահ մարմիններին:

Բողոքների դեպքում նախարարությունը լինելու է հետևողական՝ ուսումնական հաստատություններում քաղաքական քարոզչության արատավոր և անընդունելի դեպքերը բացահայտելու հարցում:

Կրթական համակարգի շատ խնդիրներ ի հայտ են եկել՝ ժամանակին նախընտրական գործընթացներում ուսումնական հաստատությունների արատավոր ներգրավվածության արդյունքում, ուստի առաջնահերթ կարևորություն ունի հաստատությունները քաղաքական գործընթացում ներքաշելու ցանկացած փորձի կասեցումը։ Խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, որոնք քաղաքական քարոզչություն կիրականացնեն դպրոցներում։ ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում նախընտրական գործընթացում ներգրավված բոլոր ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին՝ զերծ մնալ կրթական համակարգը նախընտրական շահարկումների առարկա դարձնելուց»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պեսկովը՝ հայ-ամերիկյան զորավարժության մասին

Հաջորդը

ԵՄ-ն Ադրբեջանի հետ Էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կասեցում չի դիտարկվում․ Բորել

Առնչվող նյութեր
Դիտել

Երբեք չենք լինելու Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելու կամ նրա հեղինակությանը վնաս հասցնելու գործիք. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով վերջին օրերի ստեղծված վիճակին, հայտարարությունը տեղադրվել է նախագահի…
Դիտել

Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի․ ԱՀ ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում…
Դիտել

ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը Սյունիքում են

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է…
Դիտել

Գուցե խուսափեինք ավելի մեծ մասշտաբի պատերազմ ստանալուց․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բդալյանը անդրադարձել է ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցին եւ գրել, որ հաղթանակն էլ, պարտությունն էլ՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share