Երեկվանից դեպի ՀՀ մեկնած շատ արցախցիների հետ կապ չկա. Տիգրան Աբրահամյան

Տարբեր հանգամանքներով պայմանավորված` Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է և երեկվանից դեպի ՀՀ մեկնած շատ արցախցիների հետ կապ չկա: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Շատերը տեղանքի, իսկ ոմանք՝ հեռախոսների լիցքավորման հետ կապված խնդիրներ ունեն, շատերն արդեն վառելիքի ու սննդի, իսկ հերթը չափից ավելի դանդաղ է շարժվում:

Ադրբեջանական անցակետի աշխատանքային ռեժիմն ու նրանց մոտեցումը հավելյալ ցավ ու տառապանք է փոխանցում մեր հայրենակիցներին:

Այս պահին միջնորդ երկրների խնդիրը պետք է դառնա՝ Ադրբեջանի վրա գոնե այդ մասով ճնշումներ գործադրելու և ճանապարհի թողունակությունը կտրուկ մեծացման հարցը:

Սա հատկապես վերաբերվում է ՌԴ-ին, ովքեր տեղում ներկայություն ունեն և ապահովման հետ կապված ֆունկցիաներ են ստանձնել:

Ադրբեջանի այս պահին դրսևորած մոտեցումները նպատակ ունեն առավելագույնս ճնշումներ գործադրելու և հոգեբանական հարձակումներ իրականացնելու առանց այդ էլ բոլոր առումներով խոցելի մեր հայրենակիցների վրա», – գրել է Տիգրան Աբրահամյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռով տուժածների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու համար. ԱՆ

Հաջորդը

ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանյան լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դժգոհություն է հայտնել շինհրապարակների ոչ պատշաճ կազմակերպման առնչությամբ: Հանձնարարվել է…
Դիտել

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր, մասնակցել է հիշատակի միջոցառմանը

Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանատան ռազմական և ռազմաօդային կցորդ Ռ․Ն․…
Դիտել

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային…
Դիտել

Հայաստանն ավելի քան 30 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Սիրիա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն ավելի քան 30 տոննա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share