Մուրադ Փափազյանի աջակցությունը ռուսամետ ընդդիմադիր խմբին հակասում է Ֆրանսիայի քաղաքականությանը. Րաֆֆի Փափազյան

ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը հերթական անգամ խոսում է սփյուռքի հայերի անունից, թեև ընտրված չէ և մանդատ չունի։ Փափազյանի հարցազրույցին արձագանքել է Ֆրանսիայի հայկական շարժման գլխավոր քարտուղար Րաֆֆի Փափազյանը։

«168.am-ին տված իր վերջին հարցազրույցում Մուրադ Փափազյանը նշել է որ անհրաժեշտ է ժամ առաջ Փաշինյանը ներկայացնի իր հրաժարականը։ Նա նույնիսկ մանրամասնել է, որ կապի մեջ է եղել Ֆրանսիայի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Սակայն Ֆրանսիայի նախագահը պարբերաբար շփվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և երբեք հրաժարականի կոչ չի անում, ընդհակառակը։

Մուրադ Փափազյանն այլեւս չի կարող ոտք դնել Հայաստան, նրա աջակցությունը ռուսամետ ընդդիմադիր խմբին հակասում է Ֆրանսիայի քաղաքականությանը.

Մուրադ Փափազյանը պետք է հրաժարական տա, նրա դերը երբեք չի եղել հայկական գործերին խառնվելը, դա նույնիսկ անհանգստացնում է Ֆրանսիայի կառավարությանը։

Մեկ ամսից էլ չանցած իր ասոցիացիայի մեջ ընտրություն պետք է տեղի ունենա, նա հույս ունի մնալ, եթե Հայաստանի իշխանությունը տապալվի.

Սա հայրենասիրություն չէ, նա անձնական քաղաքականություն է վարում աթոռը պահպանելու համար, բայց սփյուռքն այլեւս չի աջակցում նրան։ Շուտով Բրյուսելում կտեսնեք ցածր մասնակցությունը։

Եվրոպայի 2,5 միլիոն հայերից քանիսը կհետևեն նրա ցույցին, որի նպատակն է բացառապես խափանել հոկտեմբերի 5-ին Իսպանիայում կայանալիք Եվրոպայի հովանու ներքո բանակցությունները։

Ինչպես ռուս քարոզիչները, ինչպիսիք են Մարգարիտա Սիմոնյանը կամ Միկա Բադալյանը, Մուրադ Փափազյանը նույնպես ղեկավարում է Կրեմլի հետ համահունչ քարոզչությունը:»,- նշել է Ֆրանսիայի հայկական շարժման գլխավոր քարտուղար Րաֆֆի Փափազյանը։

Հիշեցնենք, որ 2023 թ. հուլիսի 13-ին դաշնակցական Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է, նա ներառվել է ՀՀ համար անցանկալի անձանց ցանկում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է միջազգային առաքելություն ստեղծել ԼՂ-ում. Մեթյու Միլլեր

Հաջորդը

Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար. Արցախի ՄԻՊ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ վարչապետի ելույթը՝ «Հանուն ժողովրդավարության» համաժողովին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող «Հանուն ժողովրդավարության» համաժողովին հանդես է եկել ելույթով: Վարչապետը,…
Դիտել

Այս իշխանությունը գործիքներ օգտագործելուց սահման չի ճանաչում․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Մի քանի ամիս շարունակ ՀՀ քաղաքացիները զրկված են եղել իրենց իրավունքների թիվ մեկ պաշտպանից, մինչև հիմա ՔՊ-ն չի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share