Ապագան կառուցելու անհրաժեշտ լավատեսություն, այո, կա. Նիկոլ Փաշինյան

ԱԺ արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի՝ 2022թ. կատարման արդյունքների զեկույցը։

Նրա խոսքով՝ ապագայի որևէ նախագիծ հնարավոր չէ իրականացնել առանց լավատեսության բավարար պաշարի. «Եվ ուրեմն, առանցքային հարցը հետևյալն է՝ փոթորկալից այս ժամանկներում կա՞ Հայաստանում լավատեսության անհրաժեշտ պաշար՝ ապագայի մասին ոչ միայն խոսելու, նախագծելու, այլև այդ ապագան կառուցելու և իրագործելու համար։ Իմ պատասխանը միանշանակ է ու աներկբա․ ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների՝ Հայաստանում ապագայի մասին խոսելու, այն պլանավորելու և կառուցելու անհրաժեշտ լավատեսություն կա, վստահ եմ դրանում»։

Նա նշել է, թե լրահոսը, հանրային քննարկումներն ու միջազգային իրադրությունը վստահություն չեն հաղորդում, բայց, չնայած այդ ամենին, երկրում տեղի է ունենում շուրջ 55 հազար բնակարանի կառուցման գործընթաց. «Սա երբևէ ստեղծված բնակարանային ֆոնդի շուրջ 6%-ն է»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ երրորդ հանրապետության շրջանում բնակարանաշինությունը երբևէ նման ծավալներ չի ունեցել։

Նա ներկայացրել է նաև հիպոթեքային վարկի տոկոսների՝ եկամտահարկից վերադարձի շահառուների թիվը՝ 29․197 մարդ, որը գերազանցել է 2021թ. ցուցանիշը. «Այս թվերի մասին ես շատ եմ մտածում՝ փորձելով հասկանալ, թե ինչ է նշանակում։ Սահմանային անկայունության, անվտանգային խոցելիության, աշխարհակարգի փլուզման պայմաններում Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ բնակարաններ են ձեռք բերում, հազարավոր ներդրողներ բնակարաններ են կառուցում։ Ինչո՞ւ են նրանք այդպես վարվում, ի՞նչ է նշանակում այդ վարքագիծը։ Իմ գնահատմամբ՝ նշանակում է միայն մեկ բան․ մարդիկ հավատացել են կառավարության խաղաղության օրակարգին, հավատում են, որ խաղաղություն լինելու է, և իրենց հայրենիքում երջանիկ ապրելու, արարելու հնարավորություն են ունենալու, այլապես իմաստ չէր ունենա բնակարան ձեռք բերել, առավել ևս՝ բնակարան կառուցել»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

Հաջորդը

ՔԿ-ն՝ հաստատելով Սիմոնյանի «անմեղությունը», առաջնորդվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերով

Առնչվող նյութեր
Դիտել

Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը քննարկել են Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացը

Հուլիսի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ: Այս մասին…
Դիտել

Կարդացեք ՀՀ Սահմանադրությունը. այն ոչ երկար, բայց բովանդակային փաստաթուղթ է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առիթով. Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, Հուլիսի 5-ին նշում ենք Սահմանադրության օրը, որը մեր…
Դիտել

Թեքսասի հայկական եկեղեցին ճանաչվել է ԱՄՆ-ի 2022 թվականի լավագույն շինությունը

ԱՄՆ Թեքսաս նահագնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է ԱՄՆ-ի 2022 թվականի լավագույն շինությունը։ Ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնը կարծում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share