Հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանն իրոք կբացվի․ Փաշինյան

Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին՝ պիտի արձանագրեմ, որ մեր երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա։ ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ հնարավորությունը պիտի խոստովանեմ՝ մեծացել է վերքաղաքական, վերդիվանագիտական գործոնների, ավելի ճիշտ մարդկային արժեքների շնորհիվ, այն բանից հետո, երբ մենք որոշեցինք մարդկային, հարևանային արժեքների վրա հիմնված տրամաբանությամբ արձագանքել Թուրքիայում այս տարվա սկզբին տեղի ունեցած աղետալի երկրաշարժին և Թուրքիայի Կառավարությունն ու հանրությունը մեր գործողությունները հենց ճիշտ այդպես էլ ընկալեցին և ընդունեցին»,-ասաց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ Թուրքիա փրկարարական ջոկատ և հումանիտար օգնություն ուղարկելու որոշում չէին կայացնի, եթե չփոխեին պատմությունն ու դրանից բխող խնդիրներն ընկալելու դիտանկյունն այս ժամանակահատվածում։

«Թուրքիան Մարգարայի կամուրջը մեր բեռների և փրկարարների համար չէր բացի, եթե չհավատար մեր անկեղծությանը: Արտգործնախարար Միրզոյանի Անկարա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարարության դիմաց ծածանվող Հայաստանի Հանրապետության տասնյակ դրոշները միայն արարողակարգային ատրիբուտ չեն, այլ մի զարմանալի արձանագրում, որ հույսը կարող է ծագել այնտեղ, որտեղ տիրում է հուսահատությունը: ՀՀ և Թուրքիայի դրոշները վեր խոյացան մեր հարաբերությունների և աղետալի երկրաշարժի բերած ավերակների վրա և ես հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանն իրոք կբացվի և հիմք կստեղծի հարևանային բնականոն հարաբերությունների զարգացման համար: Այս առումով չափազանց կարևոր է, որ առաջիկա ամիսներին երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար սահմանը բացելու պայմանավորվածությունը կյանքի կոչվի: Իհարկե, դա կարող է նաև տեղի չունենալ, եթե հումանիտար և հարևանային արժեքների բերած նոր ընկալումները ժամանակի ընթացքում սառեն, խամրեն և քաղաքական, դիվանագիտական որոշումների վրա նրանց ազդեցությունն ի չիք դառնա: Հույս ունեմ՝ նման բան տեղի չի ունենա»,-հայտարարեց Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այլ երկրից տարածքային պահանջ ոչ միայն չունենք այլ չենք ունենալու  երբևէ․ Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի․ վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Չեմ համարում, որ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է․ Փաշինյան

Ժամանակին բանակի պարագայում էի ասում․ որևէ մեկը չի կարող ասել, որ իրավապահ համակարգը իր գործունեության արդյունավետության համար կառավարությունից…
Դիտել

Զելենսկին՝ Փաշինյանի հետ առաջին հանդիպման մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Եվրոպական քաղաքական ընկերակցության պետությունների և կառավարությունների…
Դիտել

Արցախի ՄԻՊ-ը Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակում միակ իրատեսական քայլն է համարում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը

Ադրբեջանը Լաչինի միջանցքի հարցում գործում է բացարձակապես անպատիժ ՝ անտեսելով միջազգային կազմակերպությունների հայտարարություններն ու կարգավիճակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share