ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի․ վարչապետ

Իմ անկեղծ մղումն է ամեն հնարավորն անել Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ ՀՀ Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը՝ ԱԺ-ում ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդյոք հնարավո՞ր է նման զարգացում, կարծում եմ՝ իսկապես հնարավոր է, բայց  դրա համար անհրաժեշտ է առերեսվել մի շարք խնդիրների հետ։ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստությունների և որոգայթների ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը  և պարտավորվեն այսօր և երբեք միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել» ,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Ադրբեջանի նախագահի հետ այս մասին պայմանավորվել են 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում, ինչն արձանագրվել է համապատասխան հրապարակային հայտարարություններով։

«Այսուհանդերձ, թե՛ Երևանից, թե՛ Բաքվից հնչում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով դիմացի կողմը մեղադրվում է պայմանավորվածությունները չպահելու մեջ։ Ուզում եմ վերահաստատել, որ ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի Հայկական ԽՍՀ ամբողջ տարածք ճանաչելով որպես ՀՀ։ Ադրբեջանի այն պնդումները, թե խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում ՀՀ-ն հրաժարվել է կամ հրաժարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել՝  իրականությանը չի համապատասխանում, ինքներս ենք առաջարկել, որ պայմանագրին կցվեն հայկական և ադրբեջանական  ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից պատրաստված և հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք»,- հայտարարեց վարչապետը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանն իրոք կբացվի․ Փաշինյան

Հաջորդը

Ռուսական շուկա հայկական կաթնամթերքի արտահանման խնդիրը կկարգավորվի փուլային տարբերակով

Առնչվող նյութեր
Դիտել

Բրիտանական դեսպանության հայտարարությունը Հարավային Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության մասին

Բրիտանական դեսպանության հայտարարությունը Հարավային Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության մասին. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարիներ շարունակ չափազանց…
Դիտել

ԵՄ խորհրդի հանձնաժողովի անդամները կայցելեն Հայաստան

Եվրամիության խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամներն այսօր կժամանեն Հարավային Կովկաս: Տարածաշրջանային այցի ընթացքում նրանք կլինեն Հայաստանում,…
Դիտել

Արցախում միևնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի օրական մինչև 50 հազար դրամի սահմանաչափ

Արցախի Հանրապետությունում կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ հունվարի 11-ից որոշակի փոփոխություններ են մտցվել: Մասնավորապես, Արցախի Հանրապետությունում առկա բոլոր բանկոմատներից…
Դիտել

Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Հայտարարություն Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահի հնչեցրած արտահայտությունների կապակցությամբ Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share