Աղդամը Լաչինի միջանցքի այլընտրանքը չէ. Բորելն Ադրբեջանին կոչ է անում ապահովել ԼՂ ազատ տեղաշարժն ու բացել ճանապարհը

Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքն անբավարար են կամ արդեն վերջացել են, ինչը սարսափելի ծանր հետևանքներ կունենա տեղի բնակչության համար:

Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են առաջիկայում երաշխավորել Լաչինի միջանցքով երթևեկության անվտանգությունն ու ազատությունն ու թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում:

Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը` մթերքներ մատակարարել նաև Աղդամ քաղաքով: Սակայն դա պետք չէ դիտարկել իբրև Լաչինի միջանցքի բացման այլընտրանք:

ԵՄ-ն նաև տեղյակ է, որ տարածաշրջանում Կարմիր խաչի ՄԿ գործունեությունը լրջորեն տուժել է, և կոչ է անում ամբողջապես վերականգնել այն` ներառյալ բժշկական տարհանումն ու հումանիտար օգնության մատակարարումը: ԵՄ-ն ընդգծում է, որ հումանիտար հասանելիությունը որևէ սուբյեկտի կողմից չպետք է քաղաքականացվի»,- ասված է հայտարարության մեջ:

Բորելը եզրափակել է հայտարարությունը հիշեցմամբ, որ Եվրամիությունը և, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ակտիվորեն ներգրավված են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի աջակցման, ինչպես նաև Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության խթանման գործում։

Ըստ Բորելի, դա նաև պահանջում է բոլոր կողմերի հավատարմությունը բանակցությունների արդյունքներին և ապագային՝ հիմնված ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության վրա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով Արցախ մուտք գործելուն. Կոստանյան

Հաջորդը

Հայաստանի շարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Արցախ մուտք գործելուն. ԱԳ փոխնախարար

Առնչվող նյութեր
Դիտել

Փրկարարները ևս հայտնվել են կրակոցների թիրախում

Ադրբեջանական զինուժն այսօր ժամը 14:30-ի սահմաններում հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների…
Դիտել

Պապիկյանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանի վերջին զարգացումները

Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և…
Դիտել

Ո՞րն է Ադրբեջանի նպատակը․ Արմեն Պետրոսյան

Ռազմական սադրանքների միջոցով Ադրբեջանի առանցքային նպատակը կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի հետ բանակցությունների գործընթացի տապալումն է։ Այս մասին նշել է…
Դիտել

Միջազգային հանրությունն ունի անհրաժեշտ գործիքակազմը միջամտելու Արցախում ստեղծված իրավիճակին․ Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման կապակցությամբ․ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120 000 բնակչության մեկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share