Նոր ավտոբուսները երթուղի կմտնեն 20-ից 30 օրվա ընթացքում․ Ավինյան

Երևանի տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար ձեռք է բերվել ևս 150 նոր ավտոբուս․ «Ներկրված Zhongtong ավտոբուսները թույլ կտան քաղաքային տրանսպորտի 9 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը», –  հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ կառավարության նիստում ներկայացնելով նախագիծը։

Նրա խոսքով՝ ծրագրի ընթացքում նախատեսվում է 6.6 մլրդ դրամի ավտոբուս և պահեստամաս, 492 նոր աշխատատեղ՝ 317 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախագծով առաջարկվում է բավարարել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը մաքսատուրքից ազատելու հայտը։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ և MAN, և Zhongtong ավտոբուսները ներկրված են. «Հաջորդ շաբաթ մենք այս որոշման շրջանակներում ընդլայնում ենք առաջարկելու՝ 87 MAN ավտոբուսների մաքսազերծման վերաբերյալ»։

Ավինյանը տեղեկացրեց, որ այդ ավտոբուսները մաքսազերծումից հետո երթուղի դուրս կգան. «Մոտավորապես 20 օրից մեկ ամսվա ընթացքում դուրս կգան, որովհետև մենք դեռ ունենք այս որոշումն ընդլայնելու կարիք։ Ընդլայնելուց հետո մաքսազերծումը կտարածվի MAN ավտոբուսների վրա»։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի հայտարարության եռակի խախտում

Հաջորդը

Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի նոր առաջարկները․ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Թուրքիայում պայթյունից հետո 49 բանվոր մնացել է հանքում

Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորում պայթյունից հետո 49 աշխատող արգելափակված է մնացել ներսում։ Այս մասին հայտնել է Բարթին նահանգի նահանգապետ…
Դիտել

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 21-ից 22-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.…
Դիտել

Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Օդանավակայանում նրան դիմավորել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, արտաքին գործերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share