Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի նոր առաջարկները․ Փաշինյան

«Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի նոր առաջարկները։ Այսպիսով, թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ», – տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում։

Նրա խոսքով՝ Հայաստանը կքննարկի ու կներկայացնի իր դիտարկումները. 

«Մենք հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Միևնույն ժամանակ, միջազգային հանրության ուշադրությունը պետք է հրավիրեմ այն փաստի վրա, որ, ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, մինչև հիմա Ադրբեջանը չի վերադարձրել հայ գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ինչպես նաև շարունակում է օկուպացիայի տակ պահել 1994, 2021, 2022թթ․ ագրեսիայի արդյունքում բռնազավթած ՀՀ ինքնիշխան տարածքները»,- նշել է վարչապետը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նոր ավտոբուսները երթուղի կմտնեն 20-ից 30 օրվա ընթացքում․ Ավինյան

Հաջորդը

Զինծառայողներին տեղափոխող մեքենան 15 մետր գլորվել է․ հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք մեր երեխաներին պետք է խաղաղ երկիր թողնենք՝ որպես ժառանգություն. Ալեն Սիմոնյան

«Մենք մեր երեխաներին պետք է խաղաղ երկիր թողնենք», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով,…
Դիտել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստ

Հունվարի 3-ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ…
Դիտել

Հեռախոսազրույզ են ունեցել Պուտինն ու Ալիևը

Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության…
Դիտել

Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե մոդերատոր, այլ ամուր երաշխավոր. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարին։ «Հայաստանին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share