Մենք մեր երեխաներին պետք է խաղաղ երկիր թողնենք՝ որպես ժառանգություն. Ալեն Սիմոնյան

«Մենք մեր երեխաներին պետք է խաղաղ երկիր թողնենք», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ այսօրվա խորհուրդը նաև այդկերպ պետք է հիշատակել։

«Որպես ժառանգություն՝ պետք է խաղաղ երկիր, որպեսզի ծնողները, երբ իրենց տղաները 15 տարեկան են դառնում, չմտածեն՝ ինչ անեն, որ ազատեն բանակից, որպեսզի չմտածեն, որ իրենց երեխաներն անվտանգ երկրում չեն ապրում, չմտածեն՝ երկիրը լքեն կամ ինչ-որ ճանապարհներ հայթայթեն, որ իրենց երեխաները ողջ մնան։ Վստահեցնում եմ՝ ամեն ինչ անելու ենք, որ խաղաղ երկիր թողնենք մեր երեխաներին»,- հայտարարեց ԱԺ նախագահը։

Հարցին՝ որն է խաղաղությունը արցախցի երեխաների համար, Ալեն Սիմոնյանն ասաց՝ նույնը․ «Ինչու եք տարբերակում Արցախի ու Հայաստանի երեխային․ երեխաներին պետք չի տարբերակել։ Առաջին հերթին դա արվում է արցախցի երեխաների համար, որ իրենք նույնպես ապրեն խաղաղ և չմտահոգվեն իրենց վաղվա օրվա մասին, չմտածեն, որ կարող է կրակոց ու պայթյուն լինել, երբ իրենք խաղում են»։ 

Սիմոնյանը չժխտեց, որ Արցախում երեխաների իրավունքները պաշտպանված չեն։ Ըստ նրա՝ դրա համար է այդքան ջանք ներդրվում, որպեսզի հնարավոր լինի հասնել նրան, որ պաշտպանված լինեն այդ իրավունքները։

Հարցին՝ բավարար համարու՞մ է գործադրվող ջանքերը արցախցի երեխաների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, Սիմոնյանն արձագանքեց․ «Պատերազմից հետո ասում էին, որ այն իշխանությունը, որը կրկին վստահության քվե ստացավ, չի կարողանալու մոտալուտ ապագայում խաղաղություն ապահովել, բայց ժամանակն է այդպես ցույց տալիս, որ արվող քայլերը հնարավոր պատերազմը հնարավորինս հետաձգում են։ Խաղաղության գործընթացն սկսվել է, և ինչ-որ արդյունք կարող է լինել, եթե շարունակենք լավ աշխատել»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները հանդիպել են Մինսկում

Հաջորդը

Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Առնչվող նյութեր
Դիտել

Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից. ՔԿ

2023թ. սեպտեմբերի 20-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց անցկացվող զանգվածային  հավաքի ընթացքում, զանգվածային անկարգություններ…
Դիտել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 50-ի

Թուրքիայի արևմուտքում՝ Ստամբուլից 210 կմ հեռավորության վրա գտնվող Դյուզջե քաղաքի մոտ տեղի ունեցած 6.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով…
Դիտել

Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում

Մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share