Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը։ Կարևոր է, որ չնայած միջազգային ծանր իրավիճակին, Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունները շարունակեն հաջող զարգանալ։

Լիահույս եմ, որ Ձեզ հետ համատեղ կշարունակենք աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մենք մեր երեխաներին պետք է խաղաղ երկիր թողնենք՝ որպես ժառանգություն. Ալեն Սիմոնյան

Հաջորդը

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսաստանը չի փակում Ուկրաինիայի շուրջ բանակցությունների դուռը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը ցանկացած շփման պատրաստ Է Ուկրաինիայի շուրջ բանակցային գործընթացում, ընդ որում՝ ելնելու Է ազգային շահերից: Այդ մասին, ինչպես…
Դիտել

Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև կառուցողական միջնորդությանը.Զախարովա

«Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը կհանգեցնի Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը»․ այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share