Շախմատի ԵԱ-ի 6-րդ տուրում հաղթանակ են տոնել Մկրտչյանը, Սարգսյանը և Գաբոյանը

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Այս անգամ հաղթանակ տոնեցին Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը:

Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը խաղում էին իրար դեմ և խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը 6 հնարավորից վաստակել են 4.5 միավոր: Մրցաշարային աղյուսակի առաջատարը լեհ Օլիվիա Կիոլբասան է, ով ունի 5,5 միավոր:

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայում: Այն կեզրափակվի մարտի 29-ին: Առաջնությանը մասնակցում են 34 եվրոպական երկրի 140 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով:  Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա 10.000 եվրո:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սի Ցզինպինի Մոսկվա կատարած այցը մտահոգում է ԱՄՆ-ին. Պենտագոն

Հաջորդը

Պետք է հաշվի առնել հակամարտության պատմական, իրավաքաղաքական ամբողջ նախապատմությունը. Մարուքյան

Առնչվող նյութեր
Դիտել

Այնքան էլ երկար ժամանակ չի անցել հավաքականի նախորդ երկու ելույթներից, բայց առաջընթացն ակնհայտ է․ Աշոտ Գոմցյան

ՀԵՐՈՍԱՄԱՐՏ Ուելս – Հայաստան 2:4 «Գլխավոր խաղը հաջորդն է»: Այսպես էր կարծում լեգենդար Հերբերգերը, ով գերմանացիներին դարձրեց աշխարհի…
Դիտել

Ինտեր Մայամին պաշտոնապես հայտարարեց Մեսսիի տեղափոխության մասին

Արգետինացի հարձակվող Լիոնել Մեսսին պաշտոնապես դարձել է Մայամիի «Ինտերի» ֆուտբոլիստ: Գրում է Armsport.am-ը։ Ամերիկյան թիմի մամուլի քարտուղարությունը բարի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share