Շախմատի ԵԱ-ի 6-րդ տուրում հաղթանակ են տոնել Մկրտչյանը, Սարգսյանը և Գաբոյանը

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Այս անգամ հաղթանակ տոնեցին Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը:

Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը խաղում էին իրար դեմ և խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը 6 հնարավորից վաստակել են 4.5 միավոր: Մրցաշարային աղյուսակի առաջատարը լեհ Օլիվիա Կիոլբասան է, ով ունի 5,5 միավոր:

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայում: Այն կեզրափակվի մարտի 29-ին: Առաջնությանը մասնակցում են 34 եվրոպական երկրի 140 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով:  Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա 10.000 եվրո:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սի Ցզինպինի Մոսկվա կատարած այցը մտահոգում է ԱՄՆ-ին. Պենտագոն

Հաջորդը

Պետք է հաշվի առնել հակամարտության պատմական, իրավաքաղաքական ամբողջ նախապատմությունը. Մարուքյան

Առնչվող նյութեր
Դիտել

Պատիվ է եղել ազգային ընտրանին ներկայացնելը. Մխիթարյան

«Ինտեր»-ի մամուլի ծառայությունն իր էջում տեսանյութ է հրապարակել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ: Հայազգի ֆուտբոլիստը պատմում է…
Դիտել

Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը Հայաստան- Խորվաթիա հանդիպումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դիտել

Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Ռումինիա

Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանեց Բուխարեստ, որտեղ ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում կմրցի Ռումինիայի Մ-21 ընտրանու հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից՝ Մ-21 հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Նարեկ Ազատյանի…
Դիտել

Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Թուրքիայի դեմ խաղում

ՀՀՖ-ն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Թուրքիայի դեմ խաղում: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 25-ին Եվրո-2024-ի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share