Շոյգուն ժամանել է Ուկրաինա

Հունիսի 26-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Ուկրաինայում ռուսական բանակի հրամանատարական կետեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Թե կոնկրետ որտեղ է եղել Շոյգուն՝ չի նշվում։

Հաղորդվում է, որ հրամանատարական կետերում Շոյգուն լսել է հրամանատարների զեկույցները ստեղծված իրավիճակի և հիմնական օպերատիվ տարածքներում ՌԴ ԶՈւ գործողությունների վերաբերյալ։

Շոյգուն նաև պարգևներ է հանձնել՝ «Ոսկե աստղ» և Արիության շքանշան ռուս մարտիկներին, ովքեր «սխրանք և անձնվիրություն են ցուցաբերել մարտական ​​առաջադրանքները կատարելիս»։

Թեպետ Շոյգուի ժամանման ստույգ վայրը հայտնի չէ, սակայն ռուսական լրատվամիջոցները վստահ են, որ «մանրահատակի մարշալը» ժամանել է Դոնբասի օկուպացված տարածքներ, գրում են ուկրաինական զլմ-ները, հիշեցնելով, որ մայիսին չհաստատված տեղեկություններ կային, որ Խարկովի մարզի Իզյումի մոտ վիրավորվել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննարկվել են Սևանա լճի հարակից հատվածների զբոսաշրջային հնարավորությունները

Հաջորդը

Սկսվում է ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրումը․ ովքեր կարող են մասնակցել

Առնչվող նյութեր
Դիտել

Բաքվի զինուժի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու հետևանքով վիրավորված զինծառայողի կյանքին…
Դիտել

Հայաստանն արժանի է մեր լիակատար աջակցությանը․ ԵՄ հանձնակատար

Հաշվի առնելով ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում բարեփոխումների կայուն առաջընթացը՝ Հայաստանն արժանի է…
Դիտել

Օձուն-Արևածագ ճանապարհին այրվել են հնձած ցորենի դաշտեր

Օգոստոսի 4-ին, ժամը 13։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն-Արևածագ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին այրվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share