Ուկրաինայում ՀՀ դեսպմանն այցելել է Օդեսա

Օդեսայում Գլխավոր հյուպատոս Գեւորգ Պետրոսյանի պաշտոնավարման ավարտի և նորանշանակ հյուպատոս Գագիկ Հայրապետյանին՝ մարզային, քաղաքային իշխանություններին, ինչպես նաև հայ համայնքին հանդիսավոր ներկայացման նպատակով Օդեսայում էր գտնվում դեսպան Վլադիմիր Կարապետյանը, դեսպանության հյուպատոս Զարուհի Սրապյանը, ռազմական կցորդ Համիկ Սայադյանը:

Իր խոսքում դեսպանը շնորհակալություն հայտնեց Գ. Պետրոսյանին ծառայության համար, նշեց ՀՀ քաղաքացիներին օգնելու ուղղությամբ նրա առանձնահատուկ դերակատարությունը պատերազմի ընթացքում, նկատելով, որ Գ. Պետրոսյանի աշխատանքը բարձր է գնահատվել նաև ՀՀ ԱԳՆ կողմից: Դեսպանը նաև շնորհավորեց դիվանագիտական ծառայության մեծ փորձ ունեցող Գագիկ Հայրապետյանին նշանակման կապակցությամբ, մաղթելով հաջողություններ աշխատանքում:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Օդեսայի մարզպետի առաջին տեղակալ Բորիս Վոլոշենկովը, Օդեսայի փոխքաղաքապետ Պավլո Վուգելմանը, Օդեսայի մարզային Ռադայի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Ռադկովսկին, ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոսը, հայ համայնքի նախագահ Տիգրան Հարությունյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնի են «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթական և զարգացման ծրագրի 2022/2023թթ. կրթաթոշակառուները

Հաջորդը

Արարատ Միրզոյանը ժամանել է Սիրիա

Առնչվող նյութեր
Դիտել

Մնա՞լ ՀԱՊԿ-ում, թե՞ չմնալ՝ իհարկե, մնալ. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կմիջամտի Հայաստանի վրա հարձակման դեպքում, սակայն…
Դիտել

Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են…
Դիտել

«Այդ հույսն այլևս չկա». Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին

Երևանը պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, մինչև այս պահը դա չի կատարվել, «Ազատության»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share