Մնա՞լ ՀԱՊԿ-ում, թե՞ չմնալ՝ իհարկե, մնալ. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կմիջամտի Հայաստանի վրա հարձակման դեպքում, սակայն այդ կազմակերպությունում մնալը անհրաժեշտություն է համարում:

«Մտածել, որ որևէ կերպ ՀԱՊԿ-ը կարող է արձագանքել մեր վրա հարձակմանը, կլիներ միամտություն: Ուղղակի դա բացառվում է: Եվ խոսքը նրա մասին չէ, որ ՀԱՊԿ-ը մեռած կառույց է, չի աշխատում: Լավ էլ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են: Եվ աշխատեց Ղազախստանի պարագայում: Սա փաստ է, և մենք ուղղակի այս փաստի հետ  պետք է հաշվի նստենք: Մնա՞լ ՀԱՊԿ-ում,  թե  ՞ չմնալ: Իհարկե, մնալ: Առաջինը, չկա կառույց, որը կփոխարինի ՀԱՊԿ-ին և երկրորդը՝ այդ կազմակերպության շրջանակներում կան բազմաթիվ պայմանագրեր, մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում ինչ-որ չափով կարգավորվում է: Մնալ, համագործակել, բայց անվտանգության տեսանկյունից հույսեր չկապել»,- ընդգծեց Քոչարյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1723 նոր դեպք

Հաջորդը

Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք նախագիծ կամ ավելի կարճ՝ հայկական խաչմերուկ

Առնչվող նյութեր
Դիտել

Սամվել Շահրամանյանը հանդես կգա հայտարարությամբ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են. «Զանգվածային որոշ լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերում տարածվող կեղծ տեղեկությունները, թե իբր սեպտեմբերի 19-ի…
Դիտել

Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիկերին կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիկերին Երևանում: Ինչպես հայտնում է ԱՄՆ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share