Երևանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը

Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: Այդ համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական դերը:

Կարևորվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը:

Արարատ Միրզոյանը Էնդրյու Շոֆերին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Կողմերը մանրամասն քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները` մասնավորապես հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արթուր Վանեցյանի կոչը

Հաջորդը

ՄԻՊ-ն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին

Առնչվող նյութեր
Դիտել

Ներկայումս ԵՄ դիտորդական առաքելությունը աշխատում է նախատեսված վեց օպերատիվ կենտրոններից հինգում

«Մինչ այժմ Տավուշը կառավարվում էր Մարտունու օպերատիվ կենտրոնի կողմից։ Անմիջապես Իջևանում օպերատիվ կենտրոնի առկայությունը մեզ թույլ կտա ավելի…
Դիտել

Մենք հավերժ ենք մեր լեռների պես․ ՀՀ-ում Ֆրնասիայի դեսպանի գրառումը

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայկական լեռների լուսանկար և…
Դիտել

Մենք, որպես ժողովուրդ, շատ լավ գիտենք ուսուցչի տեղը մեր արժեքային համակարգում․ Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ։ «Սիրելի՛ ուսուցիչներ, Այսօր նշում ենք ձեր մասնագիտական տոնը՝…
Դիտել

Բայրամովը Լավրովի հետ հանդիպմանը ներողություն է խնդրել խաղաղապահների մահվան համար

Նյու Յորքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Հանդիպման մեկնարկին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share