Ներկայումս ԵՄ դիտորդական առաքելությունը աշխատում է նախատեսված վեց օպերատիվ կենտրոններից հինգում

«Մինչ այժմ Տավուշը կառավարվում էր Մարտունու օպերատիվ կենտրոնի կողմից։ Անմիջապես Իջևանում օպերատիվ կենտրոնի առկայությունը մեզ թույլ կտա ավելի շատ պարեկներ ուղարկել այն շրջաններ, որոնք մեզ համար կարևոր են ավելի կանոնավոր ներկա գտնվելու և ամենահեռավոր սահմանամերձ շրջանների մարդկանց հասնելու տեսանկյունից», – այս մասին Իջևանի օպերատիվ կենտրոնի բացման ժամանակ ասել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:

ԵՄ դեսպան Մարագոսն ընդգծել է, որ Հայաստանում առկա բոլոր ինստիտուտների ընդհանուր նպատակն է ջանքեր ներդնել երկրի և տարածաշրջանի կայունության և խաղաղության ամրապնդման գործում: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը բարձր է գնահատել ԵՄ առաքելության ներկայությունը ոչ միայն ողջ Հայաստանում, այլև, հատկապես, Տավուշում:

Ներկայումս ԵՄ դիտորդական առաքելությունը աշխատում է նախատեսված վեց օպերատիվ կենտրոններից հինգում՝ Մարտունիում, Իջևանում, Ջերմուկում, Գորիսում և Կապանում: Վերջին կենտրոնը, որը Եղեգնաձորում է, կգործի հոկտեմբերի կեսերից՝ դիտարկելով հայ-ադրբեջանական սահմանը Արարատի ու Վայոց Ձորի մարզերից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են ԿԸՀ

Հաջորդը

Սևանա լճից դուրս է բերվել 212 հատ խեցգետնորսիչ, 165 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ

Առնչվող նյութեր
Դիտել

ԵԿՄ գումարտակները շարժվել եւ շարունակում են շարժվել սահման․ Սասուն Միքայելյան

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությունը: Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանական ԶՈւ ստորաբաջանումները հրետանային միջոցներով, ականանետեր եւ ԱԹՍ-ներ կիրառելով ինտենսիվ…
Դիտել

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների վերջին օրն է

Այսօր Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների վերջին օրն է։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ բանակցությունների վերջին օրը ներկա կլինի…
Դիտել

17,5 մլն դրամ տուգանք՝ «Աշտարակ Կաթի» բուսական յուղի առկայությամբ արտադրանքը որպես թթվասեր մակնշվելու համար

«Արբան» և «Պարգև» ՍՊ ընկերությունների կողմից բուսական յուղի առկայությամբ «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանով արտադրանքը մակնշվել և իրացվել է…
Դիտել

Հայաստանն այս դժվարին օրերին մեզ բարեկամական ձեռք է մեկնել․Չավուշօղլու

Անկարայում Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները կազմակերպել են մամուլի ասուլիս։ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն իր խոսքի սկզբում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share