Սևանա լճից դուրս է բերվել 212 հատ խեցգետնորսիչ, 165 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ

«Սևան» ազգային պարկի տարածքում վերահսկողության խիստ միջոցառումները շարունակվում են․ լճից դուրս է բերվել 212 հատ խեցգետնորսիչ, 165 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ

Սեպտեմբերի 12-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Չկալովկա բնակավայրի ափամերձ հատվածից լճից դուրս է բերվել և առգրավվել 212 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 165 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս` սահմանված ժամանակաշրջանում և միայն կնքված պայմանագրով թույլատրված չափաքանակներով, իսկ խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։

Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։

Միջոցառումները շարունակվում են։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ներկայումս ԵՄ դիտորդական առաքելությունը աշխատում է նախատեսված վեց օպերատիվ կենտրոններից հինգում

Հաջորդը

ՈՒՂԻՂ․ մեկնարկել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, մասնակցում է նաև ընդդիմությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առիթով: Վլադիմիր Պուտինին ուղղված…
Դիտել

ՄՊՀ նախագահը մեկնել է Փարիզ մասնակցելու ՏՀԶԿ մրցակցության հարցերով համաշխարհային համաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավար Բենուա Կյուրեի հրավերով աշխատանքային այցով մեկնել Է Փարիզ։…
Դիտել

Հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի

Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացվել են: Այս մասին հայտնում…
Դիտել

Սպանություն Երևանում, կա երկու զոհ․ 27-ամյա երիտասարդ է ձերբակալվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share