Հնդկաստանի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախագահի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել դիվանագիտական ծառայության ընթացքում դեսպանի ներդրած ջանքերը հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության առավել մեծ ներուժ ունեցող ծրագրերն ու նախաձեռնությունները: Հանրապետության նախագահն իր խոսքում շեշտել է, որ Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր և իր ուրույն տեղն ունեցող գործընկեր է, որի հետ փոխգործակցությունը խորացման մեծ պոտենցիալ ունեի բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության և տնտեսության և այլ ոլորտներում:

Դեսպան Դևալն իր շնորհակալությունն է հայտնել նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ դիվանագիտական առաքելությունն ավարտում է իր սրտում ունենալով Հայաստանի և Հայաստանի ժողովրդի հանդեպ ունեցած ջերմ զգացմունքներ:

Հնդկաստանի դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հանրապետության նախագահին բարձր գնահատականի համար և շեշտել, որ իր բոլոր ջանքերը ներդրել է հայ-հնդկական հարաբերությունների զարգացման համար:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է առաջիկայում էլ քայլեր ձեռնարկել քաղաքական բարձր մակարդակի երկխոսության զարգացման և բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման ուղղությամբ: Այս կապակցությամբ անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև ուղիղ թռիչքների ներդրման հարցին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ի՞նչ են քննարկելու Պուտինն ու Լուկաշենկոն

Հաջորդը

Մասնագետները փորձում են եղջերուներին հեռացնել Դիլիջան տանող ճանապարհից

Առնչվող նյութեր
Դիտել

Այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում. Արցախի նախագահ

Այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ: Այս մասին…
Դիտել

Տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգությանխորհրդի հերթական նիստը: Քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային…
Դիտել

Կառավարության հաղորդագրությունը՝ Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի մասին

ՀՀ կառավարությունը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից։ «Կայացել է վարչապետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share