Ռուսական «Пицца» խմբի սպասված համերգը Հայաստանում (լուսանկարներ)

Ակտիվ երաժշտական ռիթմեր, պարող երիտասարդներ ու անտառային մայրամուտի տեսարան: Ջրվեժի անտառում գտնվող «Շէնէ» հարթակում տեղի ունեցավ ռուսական «Пицца» խմբի համերգը:

Բացօթյա համերգին ներկա էին հայ եւ այլազգի բազմաթիվ երաժշտասերներ: Հանդիսատեսը ջերմ ծափերով ձայնակցում էր խմբի անդամներին, իսկ համերգային ծրագրից առաջ եւ հետո ունկնդրում ու պարում Dj Jokey-ի և Dj Nacontrole-ի հնչեցրած ռիթմերի ներքո, զուգահեռ էլ վայելում անտառային մայրամուտը: Համերգային երեկոյի կազմակերպիչներն արել էին առավելագույնը՝ երաժշտական տոն ստեղծելու համար:

Խմբի հիմնադիր, վոկալիստ Սերգեյ Պրիկազչիկովը բեմից ջերմորեն շփվում էր հանդիսատեսի հետ, նշում, որ հիացած է հայ երկրպագուների ջերմ ընդունելությամբ ու մայրամուտի տեսարանով:

«Пицца» երաժշտական խումբը ստեղծագործում է փոփ-սոուլ, ռեգգի, ֆանկ ժանրերում։ «Оружие» ստեղծագործությունն իսկական հիթ է, որը տարիներ առաջ չէր իջնում տարբեր հիթ շքերթների առաջին հորիզոնականներից: Խումբն այն կատարեց երկու անգամ՝ եզրափակելով համերգային հատվածը: Նաև երգեցին հայտնի «Лифт»,

«Карусель», «Хоп Хэй Лала Лэй», «Лети» ու այլ երգեր:

Առաջիկայում յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին «Շէնէ»-ում սպասվում են հետաքրքիր երաժշտական երեկոներ՝ հայտնի դիջեյների, հայաստանյան և արտասահմանյան արտիստների մասնակցությամբ:

Հեղինակ՝ Ալինա Ստեփանյան

Լուսանկարները՝ Գև Ավետիսյանի եւ հեղինակի

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է

Հաջորդը

Շառլ Միշելի խոսնակի անդրադարձը

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ անցկացնելու հայց է ներկայացրել Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակի շուրջ

Ռուսաստանի Դաշնությունը Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ սեպտեմբերի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու հայց է ներկայացրել:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share