ՊԵԿ-ն ամփոփել է STAPl ծրագրի արդյունքները

Ավարտվել է Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկիհամատեղ նախաձեռնությամբ իրականացված «Աջակցություն վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագիրը, որը ֆինանսավորվում էր Միացյալ կառավարման հիմնադրամի» կողմից:

Արդյունքների ամփոփման ժամանակ ներկայացվել են ծրագրի առանցքային քայլերը, որոնցից են խոշոր հարկ վճարողների ռիսկերի կառավարմանգործընթացի քարտեզագրումը, հարկային ստուգումների կատարելագործմանն ուղղված աշխատանքները, ստուգումներին մասնակցող աշխատակիցների համար կազմակերպված, նաև տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ դասընթացները։

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը ծրագիրը հաջողված է գնահատել, քանի որ հնարավորություն է ընձեռել կատարելագործել հարկ վճարողներին մատուցվող ծառայություններն ու պետական եկամուտների կոմիտեի կարողությունները․գործընկերներին։

«Շնորհակալություն գործընկերներին։ Կարծում եմ՝ առաջիկայում ևս կլինեն համատեղ ծրագրեր, որոնցում կոմիտեն պատրաստակամ է ներգրավվել իր ողջ կարողություններով ևմասնագիտական թիմով»,- նշել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը կարևոր է համարել Հայաստանի շարունակական և կայուն զարգացմանն աջակցելը․

«Այս ծրագրերով մենք խորհրդատվական աջակցություն ենք տրամադրել ՊԵԿ-ին՝ հարկ վճարողներին մատուցվող ծառայությունները և եկամուտների հավաքագրումը բարելավելու համար։ Նպատակն էր Հայաստանում ձևավորելավելի արդյունավետ և թափանցիկ հարկային ու մաքսային ծառայություններ»,- նշել է ՄԹ դեսպանը

Ծրագիրն իրագործելիս կարևորվել է հարկ վճարողների իրազեկման մեխանիզմների կատարելագործումը, որի նպատակով մշակվել են հարկայինուղեցույցներ զբոսաշրջության, առևտրի և արտադրության ոլորտներիվերաբերյալ։ Բացի այդ, ՊԵԿ-ի կայքում առանձին բաժին է հատկացվել հաճախտրվող հարցերի վերաբերյալ իրազեկումներին։ Մշակվել են նաև ստուգումների ուղեցույցներ։

«Չնայած կորոնավիրուսի համավարակով պայմանավորված զգալի մարտահրավերներին՝ ծրագիրն ավարտվեց ժամկետից շուտ։ Կարծում եմ՝ ծրագրի արդյունքում ՊԵԿ-ը կկարողանա էլ ավելի բարելավել հարկերի հավաքագրումները՝ միևնույն ժամանակ կրճատելով այդ ուղղությամբ կատարվող ծախսերը և ջանքերը»,-նշել է Համաշխարհային բանկի հայաստանյաննգրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

Համաշխարհային բանկը ՊԵԿ-ին աջակցությունն է ցուցաբերել 17 ուղղություններով։

«Ներգրավել ենք փոքր, միջին և խոշոր հարկ վճարողներին,նաև աուդիտորական ընկերություններին։ Արդյունքում, կարծում եմ, շատ հաջողհամագործակցություն է ստացվել՝ կոմիտեի ամենօրյա գործակցությամբ և Համաշխարհային բանկի թիմի արդյունավետ աշխատանքով»,-ընդգծել է ծրագրի համակարգող Անահիտ Բասենցյանը։

Ծրագրի շրջանակում մշակվել է նաև մաքսային վարչարարությունըեվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ գործողությունների շարք, ինչը կխթանի առևտրի դյուրացման գործընթացը։

Հայաստանի հարկային և մաքսային համակարգերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ջանքերը ճիշտ հունով ուղղորդելու նպատակով հարկ վճարողների շրջանում իրականացվել է հարցում։ Արդյունքները վերհանել են հարկերը վճարելու հիմնական շարժառիթները, նաև հարկային ևմաքսային բարեփոխումների վերաբերյալ հարկ վճարողների ընկալումները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ նախագահը նախարարներ է նշանակել

Հաջորդը

Լիլիթ Մակունցը նշանակվել է դեսպան

Առնչվող նյութեր
Դիտել

Ինչո՞ւ է ԵՄ-ն այդքան լռում. Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա. ԵԽ պատգամավոր

Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակման դաժան հետևանքները. դատարկ խանութներ ու հուսահատ մարդիկ։ Ինչո՞ւ է ԵՄ-ն այդքան լռում։ Ես չեմ…
Դիտել

ԱՀ ԱԺ-ն՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի մասին որոշում կհրապարակի

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝ նվիրված արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին «Սիրելի’ հայրենակիցներՇնորհավորում…
Դիտել

Google-ը սկսելու է հարկել YouTube-ից եկամուտ ստացող օգտատերերին

Google ընկերությունից հայտարարել են, որ նախատեսում են հարկել ամբողջ աշխարհի վիդեո բլոգերներին, որոնք YouTube-ում տեսանյութեր են ստեղծում և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share