Պենտագոնի ղեկավարը մեկնաբանել է Շոյգուի հետ հեռախոսազրույցը

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և ԱՄՆ պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Լլոյդ Օսթինի միջև, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 

Կողմերը քննարկել են Սև ծովի վրայով անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպը։ 

«Ես հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը իմ ռուս գործընկերոջ՝ նախարար Շոյգուի հետ: Ինչպես բազմիցս ասել եմ, կարևոր է, որ մեծ տերությունները ծառայեն որպես թափանցիկության և հաղորդակցության մոդելն»,- ասել է Օսթինը:

Նա կրկնել է, որ ԱՄՆ-ը սարքերը թռչելու են այնտեղ, որտեղ դա թույլ է տալիս միջազգային իրավունքը, և հորդորել է ռուսական ռազմական ավիացիային գործել «անվտանգ և պրոֆեսիոնալ»:

Սերգեյ Շոյգուն, իր հերթին, նշել է, որ Ղրիմի ափերի մոտ ամերիկյան ռազմավարական անօդաչու թռչող սարքերի թռիչքները սադրիչ բնույթ են կրում, ինչը նախադրյալներ է ստեղծում սևծովյան գոտում իրավիճակի սրման համար։

«Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված չէ իրադարձությունների նման զարգացմամբ, սակայն կշարունակի համաչափ արձագանքել բոլոր սադրանքներին»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հանդիպել են Էրդողանն ու Ալիևը․ զրույցն ընթացել է փակ դռների հետևում

Հաջորդը

Վահան Քերոբյանն այցելել է «Cisco Internetworking» ընկերության հայաստանյան մասնաճյուղ

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Օլաֆ Շոլցի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Քննարկվել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա…
Դիտել

Արցախի նախագահը ողջունել է Օլաֆ Շոլցի հայտարարությունը

 «Մենք ողջունում ենք Օլաֆ Շոլցի հայտարարությունը, որում նշվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ տարածքային ամբողջականության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share