Պետական ծրագրի շրջանակում 2022թ. 917 զինծառայող ձեռք է բերել բնակարան. Սուրեն Պապիկյան

2022 թվականին Ազգային ժողովն ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծը, որի շրջանակում իրականացվել են Զինված ուժերի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների, ենթակա միավորումների ու զորամասերի կազմ-կառուցվածքային փոփոխություններ: Կազմավորվել են ուսումնական կենտրոն, զորավարժադաշտ եւ նոր կարգապահական ստորաբաժանումներ: Իրականացվել են նոր կառուցվածքների ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակման աշխատանքներ: Արհեստավարժ սերժանտական համակարգի ներդրման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, մշակվել եւ հաստատման է ներկայացվել ճանապարհային քարտեզը. ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի նիստում:

Հանձնաժողովում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

Նախարարի տեղեկացմամբ օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերանայվել են պաշտպանության ոլորտում պետական կառավարման մարմինների լիազորությունները, ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպայական կազմի զինծառայողների համար սահմանվել է անհատույց օգտագործման իրավունքով բնակարան ստանալու իրավունք: Սահմանվել են նաեւ մարտական խնդիրների իրականացմանն առնչվող պայմանագրային զինծառայողների ատեստավորման նոր համակարգ, ինչպես նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության փոխադրման նոր կարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:

Ըստ զեկուցողի՝ մշակվել է ՀՀ պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների զորահավաքային մասնագետների պատրաստության 10-օրյա ծրագրի նախագիծ, ինչն այժմ գտնվում է համաձայնեցման փուլում: Ընդլայնվել է վարժական հավաքների անցկացման շրջանակը՝ դրանց տեւողությունը 25 օր սահմանելու միջոցով մի քանի անգամ ավելի պահեստազորայիններ ընդգրկելու նպատակով:

Հաշվետու ժամանակահատվածում մշակվել եւ հաստատման են ներկայացվել մի շարք ռազմավարական բնույթի ու այլ առաջնորդող փաստաթղթերի նախագծեր: Պետական սահմանի պահպանության գործառույթը փուլ առ փուլ փոխանցվում է ՀՀ սահմանապահ զորքերին: Առաջնագծում շարունակվել է տեսադիտարկման համակարգերի տեղադրումը:

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը եղել է մեր ուշադրության կենտրոնում, եւ 2022 թվականի ընթացքում մշակվել է Մատչելի բնակարան զինծառայողին պետական նպատակային ծրագրի շրջանակում զինծառայողներին հիպոտեկային վարկի կանխավճարի տրամադրման եւ տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման ապահովմանը վերաբերող ծրագիրը»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը եւ հավելել՝ ծրագրի միջոցով 2022 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ 917 զինծառայող ձեռք է բերել բնակարան կամ բնակելի տուն:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են առաջնագծի կահավորմանը, ինժեներական աշխատանքների ընթացքին, բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների կարգավորմանը, անվտանգային համակարգում առկա խնդիրներին:

Նախարարը նշել է, որ բանակը կարգապահ դարձնելու համար մի շարք քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ օրենսդրական փոփոխություններ: Սուրեն Պապիկյանի տեղեկացմամբ 2021 թվականի նկատմամբ 2022 թվականին դեպքերի, պատահարների եւ հանցագործությունների էական նվազեցում կա: Զեկուցողի խոսքով համակարգում, այդուամենայնիվ, խնդիրները շատ են, եւ դրանց լուծման ուղղությամբ նախարարությունն իրականացնում է հսկայական աշխատանք:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ամեն ինչ արվում է, որպեսզի առաջնագիծն օր առաջ ավելի ամուր լինի․ Սուրեն Պապիկյան

Հաջորդը

Սուրեն Պապիկյանը չի պատրաստվում հրաժարական տալ

Առնչվող նյութեր
Դիտել

Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք

Սույն թվականի մարտի 16-ին, տեղական ժամանակով ժամը՝ 15:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 11:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության…
Դիտել

Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է քննչական կոմիտեին

Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Այս մասին տեղեկացրել է…
Դիտել

Կոչ ենք անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց. ԱՀ ԱԱԾ

Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին Արցախի Հանրապետության…
Դիտել

ԵՄ-ն ողջունում է ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը. Ժոզեֆ Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի կողմից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share