Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն․ Սերժ Սարգսյան

Հայաստանի երրորդ նախագահը Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ դատարանի բակում հանդես է եկել ելույքով։

«Հիշում եք, մեկ տարի առաջ հենց այստեղ ես ասացի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ոմանք չհասկացան, թե ինչու չեմ խոսում անհեթեթ դիզելի գործի մասին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին։ Ոմանք տարակուսեցին։ Իսկ ոմանք նույնիսկ փորձեցին հեգնել։ Բայց մենք ձեզ հետ միասին զգում էինք, տեսնում էինք, կանխատեսում էինք, թե ինչի համար են այս հետապնդումները, այս ապօրինությունները։ Այս ապօրինոթյունները ոչ միայն իմ նկատմամբ էին, կային շատ ճչացող ապօրինություններ։ Այս հետապնդումները 2018 թվականից Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Ղարաբաղի հարցը և մեր ազգային իղձերը»,- նշել է Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի խոսքով, իրենք շարունակելու են պայքարը։

«Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել հետևյալը, որ մեր ուղերձները, մեր զգուշացումները հանրային լայն արձագանք չունեցան։ Պահանջվեց մի ամբողջ արյունալի պատերազմ՝ հսկայական զոհերով և հայրենազրկմամբ, որպեսզի մեր ժողովրդի աչքերը բացվեին, որպեսզի մարդիկ հասկանային այս իշխանությունների մտադրություններն ու էությունը։ Եվ այսօր ևս ցանկանում եմ մեկ ուղերձ հղել, ուղերձ հանուն վերջին 33 տարիներին Հայաստանի ինքնիշխանության համար զոհված հերոսների, հանուն թափված արյան, հանուն մեր հայրենիքի արցախյան հատվածի և Հայաստանի ապագայի։ Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախի կարգավիճակը լուծված է՝ լինեն նրանք Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս, պետք է հասկանան, որ Արցախը, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ցավոք սրտի, հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց ես տեսնում եմ այդ ողբերգությունից հառնելու ճանապարհը։ Կապիտուլյանտները պետք է հեռանան, ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որն օր առաջ պետք է լծվի ՀՀ անվտանգության և մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակների բարձրացման գործին։ Այլ ճանապարհ չկա, այլընտրանք չկա»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նա նաև նշել է, որ «Հանրապետական» կուսակցությունն ունի պրոֆեսիոնալ և մրցունակ թիմ, և պայքարելու են ազգային և ուժեղ պետության համար։

«Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ։ Եվ իմ անցած կյանքում ես ապացուցել եմ։ Ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը։ Սրանում կարող եք վստահ լինել։ Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է։ Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված և ազնիվ», ասել է ՀՀ երրորդ նախագահը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայկական ատոմային էլեկտրակայանը 141 օրով կկանգնի

Հաջորդը

ՀՀ-ի հետ Մեծ Բրիտանիայի բարեկամության խորհրդարանական խմբի նախագահը հայ գերիների հարցով դիմել է իր կառավարությանը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում բջջային կապը թշնամին խլացնում է

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ։…
Դիտել

Մանկահասակ երեխայի մորը կալանավորելն անթույլատրելի է. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Էկոնոմիկայի նախարարությունում և «Սիներջի» ընկերությունում հայտնաբերված չարաշահումների գործին, որի շրջանակներում կալանավորվել էր…
Դիտել

Մենենդեսը ԱՄՆ սենատում ստորագրահավաք է սկսել

Միացյալ նահագների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Սենատում երկկուսակցական նամակի ներքո ստորագրահավաք է սկսել, որով կոչ…
Դիտել

Էջմիածնում հանդիպել են Արցախի ԱԳ նախարարն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Սեպտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախար Դավիթ Բաբայանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share