Մանկահասակ երեխայի մորը կալանավորելն անթույլատրելի է. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Էկոնոմիկայի նախարարությունում և «Սիներջի» ընկերությունում հայտնաբերված չարաշահումների գործին, որի շրջանակներում կալանավորվել էր նաև իր եղբոր կինը։ Սիմոնյանի խոսքով, ինքը վստահ է, որ մեղադրանքը սխալվել է, և իր բարեկամի վերաբերյալ ժամանակի ընթացքում կպարզվի դա. «Բայց դա չի նշանակում, որ համակարգը, պետությունը պետք է կուլիսային արդարադատություն իրականացնի։ Դա անընդունելի է»․ լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Սիմոնյանը շեշտել է, որ ՔՊ խմբակցությունը ոչ թե խառնվել է գործին, թե ով է մեղավոր, ով ոչ, այլ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել. «Ես պնդում եմ, կարծում եմ, որ անընդունելի է, երբ դատարանը որոշում է կայացնում որևէ մանկահասակ երեխու մորը կալանավորել՝ այն դեպքում, երբ կան խափանման այլ միջոցներ։ Ես գիտեմ՝ կա խոսակցություն, որ նման դեպք էլի է եղել։ Ես, առիթից օգտվելով, ներողություն եմ խնդրում, որ չեմ իմացել դրա մասին, դա իմ մեղավորությունն է եղել։ Այդ դեպքում էլ կանեի նույնը, ինչ՝ այս դեպքում»։

Լրագրողի դիտարկմանը՝ «հրահա՞նգ է եղել», նա արձագանքել է. «Ես չեմ կարծում, որ նման բան է տեղի ունեցել։ Եթե նման բան է տեղի ունեցել, ցավում եմ։ Իսկ դատարանի որոշումը համարում եմ անթույլատրելի»։

Սիմոնյանը, լրագրողի հարցին, թե եղբոր կնոջը կալանավորելը նշանակում է, որ վարչապետն իրեն թիրախավորել է, նա նշել է. «Ոչ, չի նշանակում։ Եթե վարչապետը, որպես կուսակցության ղեկավար, ինձ ասելիք ունենա, մշտապես շփման մեջ ենք, ազնիվ, անկեղծ շփման մեջ»։

Ըստ Սիմոնյանի, վարչապետի հետ իր հարաբերություններն ինստիտուցիոնալ և ընկերական հիմքի վրա են. «Նման բան պնդելը նշանակում է չիմանալ մեր հարաբերությունների մասին»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մակրոնը չի բացառել արևմտյան զորքերի ուղարկումը Ուկրաինա

Հաջորդը

Արտահերթ ընտրության հարց չի քննարկվում ու չի քննարկվել․ Ալեն Սիմոնյան

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում…
Դիտել

Վահան Քերոբյանն արտահանմամբ զբաղվողներին ներկայացրել է պետական աջակցության գործիքակազմը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ հանդիպել է տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող արտահանմամբ զբաղվող ընկերությունների, ասոցիացիաների, միությունների 100-ից ավելի…
Դիտել

Իտալիայում ձերբակալել են «Կոզա Նոստրա»-ի ամենահետախուզվող պարագլխին

Իտալացի կարաբինավորները ձերբակալել են «Կոզա Նոստրա» մաֆիոզ կազմակերպության պարագլուխներից մեկին՝ Մատեո Մեսինա Դենարոյին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է The…
Դիտել

Ֆրանսիայի վարչապետը Ադրբեջանից պահանջել է ետ քաշել իր ուժերը Հայաստանի գրավյալ դիրքերից

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը Ռուսաստանին մեղադրել է «Հայաստանին պատժելու» ցանկության մեջ՝ «խաղաղության ձգտման և ինքնիշխանության նկատմամբ իր հարգանքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share