Ֆրանսիայի վարչապետը Ադրբեջանից պահանջել է ետ քաշել իր ուժերը Հայաստանի գրավյալ դիրքերից

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը Ռուսաստանին մեղադրել է «Հայաստանին պատժելու» ցանկության մեջ՝ «խաղաղության ձգտման և ինքնիշխանության նկատմամբ իր հարգանքի համար․ սկզբունքներ, որոնք Մոսկվան ոտնահարում է Ուկրաինայում»․ «Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին այն բանի համար, որ նա ընտրել է անպատժելիության դեմ պայքարի ուղին՝ միանալով միջազգային քրեական դատարանին, և պարզապես այն պատճառով, որ նա ընտրել է ժողովրդավարությունն ու իրավական պետությունը»․ հավելել է Ֆրանսիայի վարչապետը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին։ 

Գաբրիել Ատալը նաև քննադատել է Ռուսաստանի դիրքորոշումը, որը չդատապարտեց Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում և «իրականում հավանություն տվեց» դրան․ «Այսպես կոչված խաղաղապահ ռուսական ուժերը թույլ են տվել, որ հումանիտար ճգնաժամը ամրապնդվի», – հավելել է նա:

Գաբրիել Ատալը նաև հավելել է, որ Ադրբեջանից պահանջել է ետ քաշել իր ուժերը Հայաստանի գրավյալ դիրքերից՝ գնահատելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինքն է ընդունել, որ ադրբեջանական ուժերն առաջ են շարժվել Հայաստանի տարածքի մի քանի կետում․ «Այսօրվա խնդիրն է՝ օգնել Հայաստանին պաշտպանել իր անկախությունը, ժողովրդավարությունը, իր տարածքը, մի խոսքով՝ իր ինքնիշխանությունը, և պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը», – ասել է նա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բանակը կարող է չենթարկվել հետ քաշվելու հրամանին․ Օհանյան

Հաջորդը

Բաքուն Ֆրանսիայի վարչապետին կոչ է անում չխառնվել Ադրբեջանի ներքին գործերին

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի, Արցախի և Նախիջևանի հայ փախստականների հայտարարությունը

2023թ. ապրիլի 29-ին Երևանում կայացած Ադրբեջանի, Արցախի և Նախիջևանի փախստականների «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան,…
Դիտել

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտվեց

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտվեց։ Ժամը 20.00-ին ՀՀ ԸՕ նախատեսված կարգով փակվում են ընտրատեղամասերը, հնարավորություն տալով ներսում գտնվողներին…
Դիտել

Հայաստանի կառավարությունը լրացուցիչ 20 միլիարդ դրամ կհատկացնի Արցախին

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արցախի կառավարության անդամների հանդիպման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share