Երկու մեծ անուն մեկ հասցեում

Երևանի նեղլիկ, բայց միշտ լեցուն Ալեք Մանուկյան փողոցի վրա է գտնվում մի բնակարան, որի հետ են կապվում երկու հավերժ անուն` Էդուարդ և Դավիթ Սարապյաններ։ Հայր և որդի Սարապյանների գործն անգնահատելի է հայ ազգի համար։ Հայրը` Էդուարդը, անվանի ճարտարապետ էր, ՀԽՍՀ վաստակավոր շինարար, Հայաստանում և Հայաստանից դուրս բազմաթիվ շքեղ և բարդագույն ճարտարապետական լուծումների համահեղինակ։ Երևանում մինչ օրս կանգուն են նրա համահեղինակած Թանգարանների շենքը, Կոմպոզիտորների տունը, «Սայաթ-Նովա»  աղբյուր-հուշարձանը և շատ այլ շենքեր և հուշարձաններ։ Սարապյանը համահեղինակ է հանդիսանում նաև Տաշքենդի Արդարադատության պալատի և Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու։

Որդին՝ Դավիթը, կամ, ինչպես կոչել են նրան սարսափած ադրբեջանցիները, Ահեղ Դևը շարունակել է իր հոր ազգանվեր գործը այլ բնագավառում։ Դավիթը՝ արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ էր, ազատագրական շարժման գործիչ, գրող։

1990 թվականին մեկնել է առաջնագիծ և ընդունվել Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարության տակ գտնվող  «Անկախության բանակի» շարքերը, ապա ընդգրկվել է «Տիգրան Մեծ» ջոկատում։ Մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ Մեծն Կոմանդոսը հիացած է եղել Դավիթի կրթվածությամբ և գրագիտությամբ, սակայն նշել է, որ այդ ամենի հետ մեկտեղ Դավիթը երբեք չէր ընդգծում իր առավելությունը։ Կոմանդոսի խոսքերում Ահեղ Դևը հիշատակվում էր որպես բանիմաց ռազմիկ, հրաշալի ստրատեգ, ով բարձր մակարդակով էր լուծում իր առջև դրված ցանկացած ռազմական և տակտիկական խնդիր։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Դավիթը մասնակցել է Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմանը։ Գրել է «300 վայրկյան» վիպակը, որը հետո վերածել է սցենարի։ «300 վայրկյան»-ն արժանացել է կինոգործիչների բարձր գնահատականին, իսկ Օդեսայի կինոստուդիան հաստատել է այն նկարահանման։

Ահեղ Դևը՝ որպես արժանապատիվ հայորդի, իր վերջին պայքարը մղել է և անձնանվիրաբար զոհվել է Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում 1991 թվականի դեկտեմբերի 10-ին։ Նրա աճյունն ամփոփված է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում (Ձերժինսկի) բացվել է Դավիթ Սարապյանի անունը կրող դասարանը։

Մինչև օրս էլ շենքի պատից կախված հուշատախտակը անտարբեր չի թողնում հետաքրքրասեր անցորդներին,  ինչը հանդիսանում է ապացույց, որ այդ տանն ապրել են երկու մեծ անունները։

Հեղինակ՝ Դավիթ Բաղրամյան, ՀՊՄՀ լրագրության բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երասխում կառուցվում է 70մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան

Հաջորդը

«ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկից ծուխ է նկատվել. փրկարարներ են մեկնել դեպքի վայր

Առնչվող նյութեր
Դիտել

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը

2023 թվականի փետրվարի 17–ին Գլխավոր դատախազության և քաղաքացի Ա. Մանուկյանի միջև, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում,…
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի նորանշանակ դեսպանին

Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում…
Դիտել

Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Հայաստանում Ղազախստանի դեսպանատանը բացված սգո մատյանում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարել Ղազախստանի Աբայի շրջանում խոշոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share