Պետք է գիտակցել, որ կարգավորումներն ունեն կարևոր նպատակ՝ կանխել ապօրինի ձկնորսությունը․ՇՄՆ

Պետք է հարգել արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակների և ժամկետների վերաբերյալ Կառավարության որոշումը, որը հիմնված է Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածի հաշվառման տվյալների վրա։

Շրջակա միջավայրի նախարարությունը հիշեցնում է, որ համաձայն Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թ. հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել էր 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա, որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակում 2021 թ. օգտագործման համար սահմանվել էր առավելագույնը 250 տոննա չափաքանակ։

Կառավարության ս․թ․ սեպտեմբերի 2-ի որոշմամբ 2021 թվականի համար սիգի արդյունագործական նպատակներով չափաքանակը ավելացվեց ևս 50 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգվեց մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը՝ հնարավորություն ըձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս: Հաշվի կառնվեն մեր հայրենակիցների մտահոգությունները։

«Բայց պետք է գիտակցել նաև, որ այս կարգավորումներն ունեն կարևոր նպատակ՝ կանխել ապօրինի ձկնորսությունը և ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը»,-նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ կառավարության որոշման պատճառով՝ Գեղարքունիքի մարզի մի խումբ բնակիչներ փակել էին Երևան-Սևան մայրուղին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կանխատեսվում է մինչև -3․․-4 աստիճան ցուրտ

Հաջորդը

«Առուշ Առուշանյան» դաշինքի կողմ ձայները պակասել են 1-ով

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախից ծանր վիճակում գտնվող երեխա է տեղափոխվել Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորումում «ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4…
Դիտել

«Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են պլանավորված պրովոկացիա». Ա. Քոչարյանը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է ադրբեջանցի «բնապահպան» ակտիվիստների՝ վերջին շրջանում իրականացրած գործողություններին։ Նրա…
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարը. ՊԲ

Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share