Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարը. ՊԲ

Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի ժամը 16։50-ից նոյեմբերի 22-ի ժամը 01։05-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տնտեսական աճն արագացել է

Հաջորդը

Շտապօգնության 39 ավտոմեքենա է նվիրաբերվել Հայաստանին

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի գործակալությունների հայաստանյան ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի գործակալությունների հայաստանյան ներկայացուցիչներին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի…
Դիտել

Հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան

Հիդրոօդերեւութաբանները տեղեկացնում են, որ Երևանում՝ մարտի 30-31-ը, ապրիլի 1-ին, 2-ի գիշերը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի…
Դիտել

Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել․Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանին ռազմական օգնություն է առաջարկել։ «Հեռախոսազրույցում…
Դիտել

Քննարկվել են Հայաստան-ՎԶԵԲ գործակցության առաջնահերթությունները

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի եւ Բելառուսի տարածաշրջանային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share