Պուտինը զրուցել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում արձանագրված՝ Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները: Գոհունակությամբ արձանագրվել է, որ կրակի դադարեցման ռեժիմը անշեղորեն կատարվում է, իսկ իրավիճակը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, մնում է կայուն ու հանգիստ:

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը բարձր են գնահատել շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով ռուս խաղաղապահ զորակազմի արդյունավետ գործողությունները: Շոշափվել են նաև Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված հարցեր: Այս կոնտեքստում դրական առումով մատնանշվել է երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի գործունեությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանում խոշորամասշտաբ զորավարժություններ են անցկացվելու

Հաջորդը

Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

Առնչվող նյութեր
Դիտել

Երկրաշարժ. Էպիկենտրոնային գոտում ուժգնությունը 6 բալ

Սույն թվականի մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 23:35-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը 19:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության…
Դիտել

Ալիևի դիտարկումները չեն փոխում Ֆրանսիայի աջակցության մտադրությունը․ Ֆրանսիան արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, որոնք հնչել են France 2 հեռուստաալիքին տված…
Դիտել

Տղամարդը սայթաքել է, անզգուշության հետևանքով ինքն իր վրա կրակել.ոստիկանություն

Հուլիսի 17-ին, ժամը 01.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ոտնաթաթի վնասվածքով բուժօգնության է դիմել 46-ամյա տղամարդ: Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share