ՌԴ-ն ջանքեր չի խնայում խթանելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին տարբեր ձևաչափերում. դեսպան

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, թե Ռուսաստանը ջանքեր է գործադրում, որպեսզի կյանքի կոչվեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է. «Հենց այդտեղ ենք տեսնում երաշխիքները, որ էսկալացիաներ չեն լինի և կողմերը կգան համաձայնության, որը կբխի Հարավային Կովկասի բոլոր երկրների ու ժողովուրդների շահերից։ 

Մենք մշտապես շփման մեջ ենք գտնվում կողմերի հետ, ակտիվորեն առաջ ենք մղում խաղաղության օրակարգը, միջնորդական ծառայություններ ենք մատուցում»։

Ըստ դեսպանի՝ ԼՂ-ում գտնվող ռուսական խաղաղապահ կոնտինգենտը լուծում է իր առջև դրված խնդիրները՝ նպաստելու համար իրադրության կարգավորմանը, այդ թվում և Լաչինի միջանցքի բացմանը։  

Նա վստահեցրել է, որ ռուսական կողմը ջանք չի խնայում՝ խթան հաղորդելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին տարբեր ձևաչափերում՝ այդ թվում և տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի շրջանակում, խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների դելիմիտացիայի ուղղությամբ տարվող աշխատանքներում։ 

«ՌԴ-ն բազմիցս ասել է և կրկնում է հաստատակամորեն, որ մենք պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այս հարցում։ Մենք նաև հանդես ենք գալիս հասարակությունների միջև երկխոսության ակտիվացման օգտին։

Աշխատանքը մշտապես տեղի է ունենում, մենք կողմերի հետ մշտական շփման մեջ ենք և հուսով ենք, որ այդ ջանքերը կտան արդյունքներ»,- ասել է նա։ 

Ըստ Կոպիրկինի. «Ռուսաստանը լրջորեն է վերաբերում այն ամենին, ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ դաշնակցային իր պարտավորություններին և ձեռնարկում է բոլոր հնարավոր ջանքերը, որ այստեղ հաստատվի խաղաղության, անվտանգության, զարգացման դարաշրջանը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թուրքիայում ընտրական գործընթացներ են և շատ հայտարարություններ պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից. ԱԳ փոխնախարար

Հաջորդը

Բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի

Առնչվող նյութեր
Դիտել

Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի այլ վայրում

Կառավարության որոշմամբ Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի այլ վայրում՝ Արարատի մարզի Արարատ գյուղում։ «Կառավարությունը ակնկալում է գործուն և արագ…
Դիտել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացում չի ակնկալում անգամ Ուկրաինայի հակամարտությունից հետո

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չի ակնկալում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կնորմալացվեն անգամ Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո, քանի…
Դիտել

Լիլիթ Մակունցը հյուրընկալել է Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Կաթողիկոսին

Ս.թ. նոյեմբերի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և դեպանության դիվանագետները հյուրընկալել են Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ…
Դիտել

Առաջադրվելու եմ վարչապետի թեկնածու․ Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ 2026թ. ընտրություններին առաջադրվելու է  վարչապետի թեկնածու․…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share