Ռուս գեղասահորդ Կամիլա Վալիևայի դոպինգ-թեստի պատասխանը դրական է եղել

Ռուս գեղասահորդ Կամիլա Վալիևայի դոպինգ-թեստի պատասխանը դրական է եղել: Նրան կարող է թույլ չտան մասնակցել Օլիմպիական խաղերի կանանց մենասահքին:

Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը առաջին պաշտոնական հայտարարությունն է արել ռուս գեղասահորդ Կամիլա Վալիևայի դոպինգ թեստի հետ կապված: Դեկտեմբերին կայացած Ռուսասռանի առաջնության ժամանակ Վալիևայի տված թեստի պատասխան դրական է եղել: Նա օգտագործել է 2014 թվականից ի վեր արգելված տրիմետազիոնին, որը օգնում է կարգավորել սրտի աշխատանքը:

Ավելի վաղ` հայտնի դարձավ, որ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը, որը գեղասահքի թիմային հաշվարկում նվաճել է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալները, դեռևս չի ստացել մեդալները: Պարգևատրության արարողությունը պետք է կայանար փետրվարի 8-ին, սակայն այն հետաձգվել է: Խնդիրը կապված է դոպինգ-թեստի պատասխանների հետ: Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և Հակադոպինգային կազմակերպությունը դեռևս իրավական խնդիրներ ունեն: Դոպինգ-թեստը կապվում է գեղասահորդներից մեկի թեստի պատասխանի հետ, որը նա հանձնել էր մինչ Օլիմպիական խաղերը:

Գեղասահորդ Կամիլա Վալիևայի դոպինգ-թեստի դրական պատասխանի հետ կապված սկանդալին արձագանքել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն:

«Հաշվի առնելով, որ մարզիկի դոպինգ-թեստի դրական պատասխանը չի վերցվել և կապված չէ Օլիմպիական խաղերի հետ, ապա թիմային արդյունքների վրա դա չպիտի անդրադառնա: Բոլորի ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ մարզիկի դոպինգ-թեստը վերցվել է Եվրոպայի առաջնությունից հետո` 2022 թվականի հունվարին, իսկ Օլիմպիական խաղերի ժամանակ նրա թեստը բացասական է եղել»,- ասված է հայտարարությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մաքսային մարմինն առաքանին կարող է բացել միայն քաղաքացու ներկայությամբ. ՊԵԿ

Հաջորդը

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Առնչվող նյութեր
Դիտել

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ…
Դիտել

Խաղաղությունը կարևոր ու անհրաժեշտ է, բայց այն չպետք է թմրեցնի մեր զգոնությունը․ Արման Թաթոյան

Փաստահավաք հատուկ առաքելությամբ եռօրյա այցով Սյունիքի մարզում են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի աջակիցներ, միջազգային փաստաբաններ Կարօ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share