Ստուգողականի գնահատականը

Շատերը մեծ տարբերություն չեն տեսնում «ընկերական» և «ստուգողական հանդիպում» եզրույթների միջև: Այդ դեպքում, ինչպիսի՞ն էր հաշվետու հանդիպումը: «Ընկերական» եզրույթից կիսատ պատասխանատվության, ընկերավարիության հոտ է գալիս, ու մեր մարզիչներից ոմանց (օրինակ՝ Շալանդի, Կապարոսի և նախորդների) վերաբերմունքը հենց այդպիսին էր, թեև՝ ջանում էին ներկայացնել հակառակը: Ի տարբերություն նրանց, Պետրակովը կարողացավ իր սաների մտքից հանել ընկերավարի մոտեցում դրսևորելու ցանկությունը: Եվ հանդիսատեսը ականատես եղավ նույն՝ մոտիվացված, նվիրումով ու ձգտումով լի խաղի, որպիսին տեսել էր դրանից երեք օր առաջ:

Ֆուտբոլիստի որակները ստուգելու համար պետք է անցկացնել նրան մարտական իրավիճակների բովով: Իսկ եթե հանդիպումը բառի բուն իմաստով ընկերական է, ապա ի՞նչ մարտական բովի, ի՞նչ ստուգատեսի մասին է կարող խոսք լինել: Այս առումով, մարզիչը շեշտադրումը ճիշտ էր արել: Կիպրոսի հետ մրցավեճում նա ոչ միայն երկու լրիվ նորեկների՝ Ռանոսի ու Փիլոյանի (Սերոբյանն ու Դավիդյանը, եթե չեմ սխալվում, խաղաժամանակ ստացել էին Կապարոսի օրոք), հնարավորություններին ծանոթացավ, այլ փորձարկեց մարտավարական սխեմաներ՝ օրինակ, Ռանոսը մեկ-մեկ գործում էր մի փոքր խորքից, ձախ ինսայդի դիրքում, Գ. Հարությունյանը կիսապաշտպանի գործառույթներ էր կատարում և այլն: Հետևաբար, մեր հավաքականը Պետրակովի գլխավորությամբ անվկացրեց ստուգողան հանդիպում և, ինչպես ինքը նշեց, կարողացավ ստանալ օգտակար ինֆորմացիա հետագա գործողությունները ճիշտ կազմակերպելու համար: Փորձենք հավատալ:

Ընդհանրացում՝ մարտի 25-28

1.Լուսավոր կետեր

Ինչ ունենք երկու հանդիպումների հանրագումարում: Հարձակման գծի հարցում, կարծես, որոշակի առաընթաց կա: Թե՛ Բրիասկո-Բալեքյանը, թե՛ Ռանոսը բավականին տպավորիչ ելույթներ ունեցան: Լավ էին գործում նաև գրոհներին ակտիվորեն աջակցող ու իրական պահեր ստեղծող Զելարայանը, Բիչախչյանը, Ադամյանը, Կ. Հարությունյանը, Սպերցյանը, Տիկնիզյանը: Ի դեմս վերջինի, հավաքականը ձեռք է բերել բազմաֆունկցիոնալ, բարձրակարգ ֆուտբոլիստ: Նաիրը հիշեցնում է բրազիլացի Մարսելոյին՝ վտանգավոր ռեյդերից բացի շատ հաճախ հայտնվում է գրոհի կիզակետում: Վատ չդրսևորեց իրեն նաև Շաղոյանը, ով բուլղարական ԲկՄԱ-ում, ցավոք, շատ խաղաժամանակ չի ստանում: Ի դեպ, Նաիրը շատ տղամարդավայել արարք կատարեց, երբ անկեղծ ու ուղիղ հայտարարեց, որ՝ այ՛ո, ցանկացել է հանդես գալ Ռուսաստանի հավաքականում, բայց հիմա որոշումը փոխել է: Նույն անկեղծությունը, ցավոք, չտեսանք մեր սիրելի Հենոյի կողմից: Սա առանձին խոսակցության թեմա է:

Հենակետային գոտում, ինչպես նշեց Ալեքսանդր Վասիլիին, խնդիր կա: Այդ դիրքում Իվուի նորամուտը հաջող ստացվեց: Ըստ իս՝ նրա կողքին Արտակ Գրիգորյանի կարգի ֆուտբոլիստի պակաս է զգացվում: Չի բացառվում այդ դիրքում Ուդոյի թեկնածությունը, կամ հետագայում՝ երիտասարդ Գևորգ Հարությունյանի:

2.Լավագույն հարձակումը պաշտպանությունն է

Ամենապրոբլեմայինը պաշտպանության և դարպասապահի հարցն է: Նույնիսկ երբեմնի վստահ ու հուսալի Հարոյանը իր բարձունքի վրա չէ: Դեռ առկա է պաշտպանների հնուց չբուժված «հիվանդությունը»: Նրանք չեն կարողանում կարդալ խաղը, այն է՝ ուշացումով են փակում առանց գնդակի մրցակցին, ում ուղղությամբ, հատկապես եզրերում, փոխանցում պետք է հետևի, ինչը շատ անգամ ակնհայտորեն կարդացվում է: Բացի այդ՝ մնում են ստատիկ վիճակում, չհասցնելով արձագանքել մրցակցի արագ տեղաշարժերին: Այս լուրջ խնդրին ես հանգամանորեն անդրադարձել եմ դեռ Կոնֆերենցիաների Լիգայի և նախորդ ընտրական մրցաշարի ժամանակ, մասնավորապես՝ մեզ համար հաղթական Հայաստան-Ռումինիա հանդիպումը վերլուծելիս: Նոր մարտունակ թիմ կառուցելիս, պետք է սկսել պաշտպանությունից: Պետրակովը դա շատ լավ է հասկանում: Ժամանակ տանք նրան ու սպասենք:

Զուգահեռներ և իրատեսական ցանկություն

Երջանկահիշատակ Պորտերֆիլդը, ով, իմ կարծիքով, լավագույնն է հավաքականի երկու տասնյակ մարզիչների ցուցակում, աշխատանքը սկսեց նույն գրաֆիկով: Ինչպես և Պետրակովը, շոտլանդացին մարզչի ղեկը ստանձնեց ընտրական փուլից երկու ամիս առաջ (Պորտերֆիլդը՝ Եվրո-2008-ի ընտրական մրցաշարից առաջ): Ե՛վ 2006 թ.-ին, և՛ այս տարվա մարտին մեր ընտրանին առաջին հանդիպումները անցկացրեց Երևանում: Պորտերֆիլդը սկսեց պարտությունով, զիջելով Բելգիային՝ 0:1, որին հետևեց Ֆինլանդիայի հետ 0:0 հաշվով ոչ-ոքին: Այդպիսին է նաև Պետրակովի հաշվեկշիռը (բալանսը)՝ պարտություն և ոչ-ոքի: 0:0-ից հետո հավաքականը ուղևորվեց Բելգրադ, որտեղ զիջեց սերբերին: Հաջորդ՝ երրորդ հանդիպումը մեր տղաները նույնպես անցկացնելու են դրսում (ՈՒելսի հետ հունիսի 16-ին), այն տարբերությամբ, որ հիմա նախապատրաստվելու համար ուկրաինացի մասնագետն ունի երկու ամսից ավելի ժամանակ, իսկ շոտլանդացին՝ ուներ ընդամենը չորս օր: Այդուհանդերձ, հետագայում Պորտերֆիլդի սաները, կարողացան չորս միավոր կորզել խմբի առաջատարներից՝ Համլետ Մխիթարյանի գեղեցիկ գոլի շնորիվ հաղթելով Լեհաստանին՝ 1:0, և ոչ-ոքի ավարտելով պորտուգալացիների հետ դիմակայությունը՝ 1:1: Սակայն, եթե ամենևին էլ ցանկալի չէ, որ այս երկու նմանատիպ մեկնարկային գրաֆիկները համընկնեն նաև երրորդ ու չորրորդ հանդիպումներում (պարտություններ՝ 0:3 Սերբիայից և 0:1 Ֆինլանդիայից Հելսինկիում), ապա՝ շատ ցանկալի է, որ Պետրակովի թիմը նույնպես կարողանա անել այն, ինչ արեց Պորտերֆիլդի թիմը՝ միավորներ վաստակել խմբի ֆավորիտներից: Միանգամայն իրատեսական ցանկություն:

Հեղինակ՝ Աշոտ Գոմցյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ձյուն, մառախուղ, մերկասառույց. ինչ վիճակ է ճանապարհներին

Հաջորդը

ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն․ կա մեկ զոհ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարները քնարկել են Սյունիքում անվտանգային խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր

Ապրիլի 7-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը:…
Դիտել

Գյումրու փողոցների խայտառակ պատկերը (լուսանկարներ)

Սա Հայաստանի երկրորդ քաղաքն է, իշխանությունների կողմից իբր տուրիստական կենտրոն համարվող Գյումրին։ Առավոտից երեկո  «տիեզերական» մասշտաբի  ճանապարհաշինության մասին …
Դիտել

Հայաստանի իշխանությունները ոչնչացնում են մեր դաշնակցային հարաբերությունները. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ…
Դիտել

Փողոցների երթևեկելի մասում կանգնակներ տեղադրողները կտուգանվեն

Փողոցների երթևեկելի մասում, ավտոկայանատեղերի հատվածում տնտեսվարողները հաճախ տեղադրում են տարբեր կանգնակներ, ինչն օրենքով արգելվում է: Խնդիրը լուծելու և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share