Իրավիճակը երկրում շարունակում է մնալ վտանգաշատ ու մտահոգիչ․Գարգեին Բ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ժողովուրդը որևէ կերպ չի հաշտվի Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու մտքին։ 

Ըստ ՀԱԵ առաջնորդի՝ խաղաղության պայմանագրի տեքստին դեռ ոչ ոք ծանոթ չէ, և այդ առումով կարծիք հայտնել չի կարող. «Մեզ համար կասկածից վեր է, որ մենք պաշտպանելու ենք Արցախի ժողովրդի՝ ազատ, անկախ ապրելու իրավունքը»։

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք եկեղեցին շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Գարեգին Բ-ն նշել է՝ իրենք հայրական հորդոր են հնչեցրել, և այդ հորդորը ժամանակով չի սահմանափակվում. «Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի, խնդիրների հաղթահարմամբ, որոնք առիթ և պատճառ են հանդիսացել դրա հնչեցման։ Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ իրավիճակը երկրում շարունակում է մնալ վտանգաշատ ու մտահոգիչ»։

Կաթողիկոսը մտահոգիչ է համարել ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունն ու անհանդուրժողության ոգին; Ըստ կաթողիկոսի՝ այս ուղղությամբ մեծ աշխատանք ունենք կատարելու։ Նրա խոսքով՝ մեր առջև ծառացած խնդիրները կարող են հաղթահարվել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբմամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵՄ հայտարարությունում քաղաքական շատ հստակ արձանագրում կար․ վարչապետ

Հաջորդը

Մշակվելու է կարուսելների շահագործման կանոնների խստացման նորմատիվ ակտ

Առնչվող նյութեր
Դիտել

Գլխավոր դատախազը «Հոկտեմբերի 27»-ի գործը դեռ չի ուսումնասիրել

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչների վերաբերյալ քրեական գործի նախաքննությանը։ Նա նշել է,…
Դիտել

ՀՀ ՍԴ-ն հրապարակեց Նաիրա Զոհրաբյանին առնչվող որոշումը

Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը տեղեկարցել է, որ ՍԴ-ն սահմանադրությանը համապատասխան է ճանաչել Նաիրա Զոհրաբյանի՝ որպես ԱԺ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share