ԵՄ հայտարարությունում քաղաքական շատ հստակ արձանագրում կար․ վարչապետ

Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո Եվրամիության հայտարարությունում քաղաքական շատ հստակ արձանագրում կար այն մասին, որ 1991 թ. սահմանը պետք է պահպանվի: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ արձագանքելով դիտարկմանը, թե ԵՄ դիտորդները հասցեական գնահատական չտվեցին Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ։

«Ես կարծում եմ, որ ԵՄ հայտարարությունում, որում էմոցիոնալ առումով գնահատական չկար, քաղաքական շատ հստակ արձանագրում կար այն մասին, որ 1991 թ. սահմանը պետք է պահպանվի: Եվ մենք համաձայն ենք դրա հետ։ Սա շատ կարևոր ֆունդամենտալ արձանագրում ու գնահատական է: Եվ դա նշանակում է, որ արձանագրվել է ՀՀ պետական սահմանի խախտումը»,-ասաց Փաշինյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

31-ամյա տղամարդն առանձին դաժանությամբ սպանել է նախկին կնոջը. նախաքննությունն ավարտվել է

Հաջորդը

Իրավիճակը երկրում շարունակում է մնալ վտանգաշատ ու մտահոգիչ․Գարգեին Բ

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախը կօգնի Հայաստանին․ Վիտալի Բալասանյան

Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ասել է, որ Արցախն ունենալու է ավելի…
Դիտել

«Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրենից ապօրինի գույքի բռնագանձման պահանջ է ներկայացվել դատարան

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 29-րդ հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող…
Դիտել

Անհապաղ ջանքեր են պետք Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ. «Հայաստան» հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ: «Անհապաղ ջանքեր են անհրաժեշտ Ստեփականերտի օդանավակայանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share