31-ամյա տղամարդն առանձին դաժանությամբ սպանել է նախկին կնոջը. նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է 31-ամյա տղամարդու կողմից 35-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 21:15-ից մինչև 23:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Ադոնցի փողոցում գտնվող շենքի բնակարանում 31-ամյա տղամարդը վիճաբանել է իր նախկին կնոջ հետ և իրենց մանկահասակ դստեր ներկայությամբ, կնոջն առանձին դաժանությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անտեսելով և անտարբերություն դրսևորելով դստեր և կնոջ տանջալից ապրումների նկատմամբ, բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, խեղդելու նպատակով, 31-ամյա տղամարդը սեղմել է նախկին կնոջ պարանոցը, որի արդյունքում 35-ամյա կինը մեխանիկական շնչահեղձությունից մահացել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դեռ փաստ չէ, որ ստորագրելու ենք. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

Հաջորդը

ԵՄ հայտարարությունում քաղաքական շատ հստակ արձանագրում կար․ վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Նռնակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով 34-ամյա տղամարդ է ձերբակալվել.ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի  Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարույթային գործողություններ՝ հուլիսի 27-ին Կապանում նռնակի գործադրմամբ…
Դիտել

Հանդիպումն անիրագործելի է․ Նախագահի աշխատակազմ

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, կապված քաղաքական ուժերին արված հանդիպման առաջարկի հետ։ Հաշվի առնելով, որ մարտի 13-ին…
Դիտել

Սպանություն Լոռու մարզում. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են սպանության, առողջությանը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share